«Աղիովիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
==Երկու Աղիովիտների խնդիրը==
 
Հայ պատմագրության մեջ ժամանակին տարածված էր այն տեսակետը, թե Աղիովիտ գավառը կիսված է եղել [[Տուրուբերան|Տաւրուբերանի]] և [[Վասպուրական]]ի միջև։ [[Երեմյան Սուրեն|Սուրեն Երեմյանը]], չունենալով «Աշխարհացոյց»-[[Աշխարհացույց]]ի» բոլոր ձեռագրերի տարընթերցումները, գավառը բաժանում է երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ, հատկացնում է [[Տուրուբերան|Տաւրուբերանին]], իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ, Վասպուրականին։ Նրա կարծիքով, ըստ երևույթին սկզբում գոյություն է ունեցել մեկ Աղիովիտ գավառ, որը հետագայում վաճառաշահ Զարիշատ քաղաքի բարձրանալու հետևանքով, որը ստացել էր «արքունի քաղաքի» իրավունք, բաժանվում է երկու մասի, որոնցից արևմտյանը դառնում է Զարիշատի քաղաքային տարածք։
 
[[Վասպուրական]]ը Աղիովիտ անունով գավառ չի ունեցել, հետևաբար անկախ ներքին բաժանվածությունից, Աղիովիտն ամբողջությամբ պատկանում է [[Տուրուբերան| Տաւրուբերանին]]։ Այդ իրողությունը պարզորոշ երևում է նաև այն փաստից, որ [[Հայաստան]]ի 591-ի երկրորդ բաժանման ժամանակ պարսկա-բյուզանդական սահմանագիծը անցնում էր ոչ թե իրականության մեջ գոյություն չունեցող երկու Աղիովիտների միջով, այլ [[Առեստ]]ի անմիջական հարևանությամբ, որով կարծես թե Վասպուրականի մի հատվածը ևս անցնում էր [[Բյուզանդիա]]յին։ Իրապես, վերջինս Վասպուրականում տարածքային ձեռքբերումներ չուներ, պարզապես Աղիովիտ գավառն ամբողջությամբ անցել էր կայսրությանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղիովիտ» էջից