Բացել գլխավոր ցանկը

Changes

[[Պատկեր:Land Rover Defender 110 patrol vehicles.jpg|մինի|աջից|Բրիտանացի զինվորներն Իրաքում]]
 
Միացյալ Թագավորությունն ունի աշխարհում տեխնոլոգիապես ամենազարգացած և պատրաստված բանակներից մեկը և [[2008]] թթվականին ուներ մոտ 20 ռազմական բազաներ ողջ աշխարհում։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/uk/4094818.stm Որտեղ են գտնվում բրիտանական զինվորները և ինչու]</ref><ref>[https://books.google.am/?id=Bx_adGe_OiEC&pg=PA3&dq=uk+armed+forces+are+one+of+the+most+technologically+advanced+in+the+world#v=onepage&q&f=false Պատերազմը նման է բիզնեսի՝ տեխնոլոգիական փոփոխությունները և զինվորական պայմանագրային համակարգը]</ref><ref>[https://books.google.am/?id=WY4CoIHNC3wC&pg=PA44&dq=uk+the+best+trained+armed+forces+in+the+world#v=onepage&q=uk%20the%20best%20trained%20armed%20forces%20in%20the%20world&f=false Բրիտանական քաղաքականություն՝ խնդիրներ և ընտրություն 21-րդ դարի համար]</ref> Ըստ տարբեր աղբյուրների՝ Միացյալ Թագավորությունը զբաղեցնում է աշխարհում երրորդ կամ չորրորդ տեղը ռազմական ծախսերով և 27-րդ տեղը՝ բանակի քանակությամբ։ Ընդհանուր ռազմական ծախսերը կազմում են երկրի ՀՆԱ-ի 2.5%-ը։<ref>[http://www.mod.uk/DefenceInternet/AboutDefence/Organisation/KeyFactsAboutDefence/DefenceSpending.htm Ռազմական ծախսեր]</ref> Բրիտանական բանակը, Թագավորական ռազմաօդային ուժերը և Թագավորական ռազմածովային նավատորմը միասին կազմում են Միացյալ Թագավորության զինված ուժերը, որոնք պաշտոնապես կոչվում են Թագուհու զինված ուժեր։ Բանակի բոլոր 3 տեսակները ղեկավարում է Պաշտպանության նախարարությունը և վերահսկվում է Պաշտպանության հատուկ խորհրդի միջոցով, որը ղեկավարում է Պաշտպանության պետական քարտուղարը։ Միացյալ Թագավորության զինված ուժերի գլխավոր հրամանատարն է բրիտանական միապետը՝ [[Եղիսաբեթ II]] թագուհին։
 
Միացյալ Թագավորությունն ունի ամենամեծ օդային ուժը և նավատորմը [[Եվրախորհուրդ|Եվրախորհրդում]] և երկրորդը մեծությամբ [[ՆԱՏՕ]]-ում։<ref>[http://www.henryjacksonsociety.org/stories.asp?pageid=49&id=279 Հենրի Ջեքսոն «Թագավորական նավատորմ՝ բրիտանական եռաժանին գլոբալ ծրագրի համար»]</ref> Պաշտպանության նախարարությունը [[2008]] թ [[հուլիսի 3]]-ին ստորագրել է պայմանագրեր 3.2մլրդ ֆունտ ընդհանուր արժողությամբ՝ «Թագուհի Եղիսաբեթ»-ի նման 2 նոր ավիակիր կառուցելու համար։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/uk/7486683.stm £3,2 մլրդ արժողությամբ մեծ ավիակիրներ են պատվիրվել]</ref> 2009 թ Միացյալ Թագավորության բանակում հաշվարկվում էր 105 750, ռազմաօդային ուժերում՝ 43 300, իսկ նավատորմում՝ 38 160 զինծառայող։<ref name="armedforces.co.uk">[http://www.armedforces.co.uk/mod/listings/l0013.html Պաշտպանության ղեկավարումը]</ref> Հատուկ նշանակության զորքերը՝ Հատուկ օդային և Հատուկ նավակային ծառայություններն ունեն հատուկ զորքեր ռազմական հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար ցամաքում, ծովում և ցամաքաջրային, հատկապես այն դեպքերում, երբ գաղտնիություն է հարկավոր։ Կան նաև պահեստային ուժեր (404 090 զինծառայող), որոնք զորակոչվում են անհրաժեշտության դեպքում։<ref name="armedforces.co.uk"/>
142 637

edits