Բացել գլխավոր ցանկը

Changes

Միացյալ Թագավորության նախարարների կաբինետը սովորաբար կազմվում են խորհրդարանի 2 պալատներից՝ վարչապետի կուսակցության անդամներից, սակայն հիմնականում կազմվում է համայնքների պալատից, որի համար նա պատասխանատվություն է կրում։ Գործադիր իշխանությունն իրականացվում է վարչապետի և կաբինետի կողմից, ովքեր երդվում են Միացյալ Թագավորության Գաղտնի խորհրդի առաջ։ Համայնքների պալատի ընտրությունների համար Միացյալ Թագավորությունը բաժանված է 650 ընտրական շրջանների<ref name="Elections and voting&nbsp;- UK Parliament">[http://www.parliament.uk/about/how/elections-and-voting/ Ընտրություններ և քվեարկություններ՝ Բրիտանական խորհրդարան]</ref>, որտեղ խորհրդարանի յուրաքանչյուր առանձին անդամ ընտրվում է սովորական մեծամասնությամբ։ Միապետը ընդհանուր ընտրություններ հայտարարում է այն ժամանակ, երբ նրան վարչապետն է խորհուրդ տալիս։ Ըստ [[1911]] թ և [[1949]] թ ընդունված ակտերի՝ նոր ընտրություններ պետք է հայտարարվեն ոչ ուշ քան նախորդից 5 տարի անց։<ref name="The Parliament Acts&nbsp;- UK Parliament">[http://www.parliament.uk/about/how/laws/parliamentacts/ Խորհրդարանի ակտերը՝ Բրիտանական խորհրդարան]</ref>
 
Միացյալ Թագավորության հիմնական 3 կուսակցություններն են՝ Պահպանողական, Լեյբորիստական և Լիբերալ դեմոկրատական կուսակցությունները։ [[2010]] թվականի ընդհանուր ընտրությունների ժամանակ այս 3 կուսակցություններն ստացել են Համայնքների պալատի 622 տեղ հնարավոր 650 տեղից։<ref>[http://www.nsd.uib.no/european_election_database/country/uk/ Նորվեգական հասարակական գիտությունների տվյալների փոխանցման ծառայություններ «Ընտրությունների եվրոպական բազա»]</ref> Մնացած տեղերն ստացել են փոքր կուսակցությունները, որոնք մասնակցել են ընտրությունների Միացյալ Թագավորության միայն մի հատվածում․ դրանք են՝ [[Շոտլանդիա]]յի ազգային կուսակցությունը, [[Ուելս]]ի կուսակցությունը, Ժողովրդավարական ունիոնիստական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցությունները, [[Օլսթեր]]ի ունիոնիստական կուսակցությունը և Շին Ֆեյնը։ Շին Ֆեյնից ոչ մի խորհրդարանի անդամ երբեք հանդես չի եկել Համայնքների պալատում՝ իր ընտրատարածքի շահերը ներկայացնելու համար, քանի որ խորհրդարանի անդամները պետք է երդվեն միապետին, ինչը հակասում է կուսակցության քաղաքականությանը։քաղաքականությանը<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/uk_politics/1771635.stm Շին Ֆեյնը տեղափոխվում է Վեսթմինսթեր]</ref>։ Եվրոպական խորհրդարանում Բրիտանական խորհրդարանն ունի 72 պատգամավոր՝ 12 շրջաններից։<ref>[http://news.bbc.co.uk/1/shared/bsp/hi/elections/euro/09/html/ukregion_999999.stm Եվրոպական ընտրություններ՝ Միացյալ Թագավորության արդյունքները]</ref>
 
====== Պատվիրակված ազգային վարչակազմեր ======
142 042

edits