«Միացյալ Թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 124.
[[Անգլիա]]յի տեղական ինքնակառավարումը շատ բարդ է։ Անգլիական կառավարության օրենսդրական հիմքը սահմանվում է Միացյալ Թագավորության խորհրդարանի և կառավարության կողմից, քանի որ Անգլիան չունի իր սեփական խորհրդարանը։ Անգլիայի բաժանման բարձրագույն մակարդակը կազմում են 9 կառավարական շրջանները։ Մի շրջանը՝ [[Մեծ Լոնդոն]]ը, [[2000]] թվականից ունի իր ընտրական ասամբլեան և քաղաքապետը<ref>[http://www.london.gov.uk/london-life/city-government/history.jsp Լոնդոնի կառավարության պատմության ակնարկ]</ref>։ Ենթադրվում էր, որ մյուս շրջաններն էլ կստանան իրենց շրջանային ասամբլեաները, սակայն այդ գաղափարը մերժվեց [[2004]] թ հանրաքվեին<ref>[http://www.timesonline.co.uk/tol/news/uk/article503255.ece Փրեսկոտի երազանքները փշուր-փշուր եղան ասամբլեայի վերաբերյալ մերժում ստանալուց հետո]</ref>։ Շրջանային մակարդակից ցած գտնվում է կոմսության խորհուրդը, այնուհետև համայնքային խորհուրդները կամ ունիտար խորհուրդները։ [[Լոնդոն]]ն ունի իր համակարգը՝ կազմված 32 լոնդոնյան բորոներից։ Խորհրդի անդամներն ընտրվում են [[մեծամասնական ընտրակարգ]]ով<ref>[http://www.lga.gov.uk/lga/aio/39780 Տեղական ինքնակառավարման ընտրությունները]</ref>։
 
[[Շոտլանդիա]]յի տեղական ինքնակառավարման մարմինը բաժանված է տարբեր տարածքներ և բնակչություն ունեցող 32 շրջանների։ [[Գլազգո]], [[Էդինբուրգ]], [[Աբերդին]] և [[Դանդի]] քաղաքներն առանձին շրջաններ են։ Տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարում են ընտրովի պատգամավորները, ովքեր ներկայումս 1222-ն են<ref>[http://www.psa.ac.uk/2007/pps/Bennie.pdf Շոտլանդիայի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները]</ref> և վարձատրվում են որպես կես դրույք։ Ընտրություններն անցանցկացվում են կացվում մեկ անանցողական ձայնի համակարգով, ընտրվում է 3-4 պատգամավոր, ովքեր այնուհետև ընտրում են նախագահ, ով էլ գլխավորում է նիստերը և ելույթ է ունենում ողջ շրջանի անունից։
 
[[Ուելս]]ի տեղական ինքնակառավարման մարմինը կազմված է 22 ունիտար կազմավորումներից՝ ներառյալ [[Քարդիֆ]]ը, [[Սուոնսի]]ն և [[Նյուպորտ]]ը, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է առանձին միավոր։<ref>[http://new.wales.gov.uk/topics/localgovernment/localauthorities/?lang=en Տեղական ինքնակառավարում]</ref> Ընտրություններն անց են կացվում 4 տարին մեկ մեծամասնական ընտրակարգով։<ref>[http://www.aboutmyvote.co.uk/how_do_i_vote/voting_systems/local_government_elections_i3.aspx Ուելսի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները]</ref> [[1973]] թվականից [[Հյուսիսային Իռլանդիա]]ն բաժանված է 26 շրջանների։ Նրանց իրավունքները սահմանափակված են միայն սպասարկման գործառույթներով, օրինակ՝ աղբահանումը, ընտանի կենդանիների վերահսկումը և զբոսայգիների խնամքը։<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/northern_ireland/4449092.stm Հյուսիսային Իռլանդիայի տեղական ինքնակառավարման մարմինը կցրեն]</ref> [[2008]] թ [[մարտի 13]]-ին որոշվեց ստեղծել 11 նոր շրջաններ և փոխել գործող համակարգը։<ref>[http://www.northernireland.gov.uk/news/news-doe/news-doe-130308-foster-announces-the.htm Ֆոստերը հայտարարում է տեղական ինքնակառավարման ապագա ձևը]</ref> Տեղական ինքնակառավարման մարմնի հաջորդ ընտրությունները հետաձգվեցին մինչև [[2011]] թ նոր համակարգ ստեղծելու նպատակով։<ref>[http://www.nio.gov.uk/local-government-elections-to-be-aligned-with-review-of-public-administration/media-detail.htm?newsID=15153 Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համահունչ են հանրային ղեկավարության հետ]</ref>