«Մարսի հիդրոսֆերա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Ջրի որոնումը Մարսի վրա ==
Շատ ցուցանիշներով Մարսը չափազանց նման է [[Երկիր|Երկրին]], ինչինչը ստիպում էր [[XIX դար]]ի և [[XX դար]]ասկզբի գիտնականներին ենթադրել, որ այնտեղ կա կյանք և կա հեղուկ ջուր։ Մոլորակի մասին տվյալների աճի հետ մեկտեղ մարդիկ հորինեցին Մարսի մթնոլորտի ուսումնասիրման նոր մեթոդներ։ Մթնոլորտի սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այնտեղ ջրի պարունակությունը չնչին է։
 
Աստղագիտական դիտարկումներին և սպեկտրոսկոպիկ չափումներին փոխարինման եկան Մարսի ուղղակի հետազոտությունները [[տիեզերական սարք]]երով: Սկզբում հետազոտողների ուշադրության կենտրոնում էին գտնվում Մարսի բևեռային գլխարկները, քանի որ ենթադրվում էր, որ նրանք ինչպես և [[Անտարկտիդա]]ն և [[Գրենլանդիա]]ն Երկրի վրա ծածկված են ջրի սառույցով։ Սակայն հետագայում պարզվեց, որ հիմնականում Մարսի [[բևեռային գլխարկ]]ները բաղկացած են [[ածխաթթու գազ]]ի սառույցից։ Ժամանակակից սարքավորումներով հետազոտությունների ընթացքում, միայն 2000 թվականին<ref>[http://web.archive.org/web/20020808014539/http://www.space.com/scienceastronomy/solarsystem/mars_water_story_000620.html ՆԱՍԱ-ն հայտարարում է Մարսի վրա ջրի գոյության ապացույցների մասին]</ref> հաստատվեց, որ բացի ածխաթթու գազից մարսյան բևեռային գլխարկների սառույցների զանգվածում կա նաև հսկայական քանակությամբ ջրային սառույց<ref>Բի-Բի-Սի: [http://news.bbc.co.uk/hi/russian/sci/tech/newsid_3428000/3428309.stm Ջուր Մարսի վրա. վարկածներից դեպի ապացույցներ]</ref>: