«Աշտարակ (թերթ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''«Աշտարակը»''' [[Խորհրդային Հայաստան]]ում լույս տեսնող շրջանային [[թերթ]] էր:Եղել է ՀԿԿ [[Աշտարակ]]ի շրջկոմի,ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների օրգանը:Լույս է տեսել նաև ,,Այգեգործ կոլխոզնիկ,,(1931-35թթ.),,, Այգեգործ կոլտնտեսական,,(1956-62թթ.) և ,,Արագած,,(1963-72թթ.)անուններով:Հրատարակվել է [[1931]] թվականի [[հոկտեմբերի 31]]-ից ընդհուպ մինչև Խորհրդային Հայաստանի փլուզման տարիները և նույնիսկ մի քանի տարի անկախ Հայաստանի գոյության սկզբնական տարիները' 90-ականների կեսը:Լույս է տեսել հիմնականում երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Լուսաբանել է [[Աշտարակ]]ի շրջանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքը:Թերթը տպագրվել է ՀՍՍՀ հրատպետկոմի [[Աշտարակ]]ի շրջհրատի տպարանում:Նրա երկարամյա խմբագիրն է եղել [[Կ.Ս.Նիկողոսյան]]ը:Թերթում են աճել ու իրենց ստեղծագործական ուղին հարթել գրողներ [[Վարդգես Պետրոսյան]]ը,[[Ժիրայր Նորայրի Ավետիսյան]]ը, [[Գևորգ Էմին]]ը, [[Մուշեղ Գալշոյան]]ը, [[Արևշատ Ավագյան]]ը, [[Ղուկաս Սիրունյան]]ը և այլոք: Հանրապետությունում համարվել է լավագույն տպագիր օրգաններից մեկը:Հայտնի է եղել [[,,Քարաբաղնիս,,]] երգիծական էջը:Տարբեր տարիներ թերթում են աշխատել նաև [[ Նորայր Զորյան]]ը, [[Արտավազդ Նազարյան]]յ, [[Սերժ Մանուկյան]]ը, Առաքել Ջրաղացպանյանը,[[Նորայր Ղոնաղչյան]]ը, [[Վահան Ամատունի]]ն,Համլետ Միքաելյանը, Նվեր Ինջիղուլյանը,Սաթենիկ Զորյանը,Միշա Ոսկանյանը և այլոք:
Հիմնականում խմբագրությունն ունեցել է իր առանձին շենքը' [[Աշտարակ]] քաղաքի կենտրոնում [[Գր. Գրիգորյան]] փողոցի համար 146 հասցեում:[[1988]] թվականի տվյալներով [[թերթ]]ն ունեցել է 6000 տպաքանակ, տպագրվել է [[օֆսեթ եղանակով]]:
 
=Տես նաև=
 
* [[Վահան Ամատունի]],
*[[Ժիրայր Նորայրի Ավետիսյան]]