«Կլինիկական հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

 
== Կլինիկական հոգեբանության բաժինները ==
Կլինիկական հոգեբանության բաժինները ներառում են .
# Հիվանդ երեխաների հոգեբանություն
# Հոգեբանության բուժական փոխազդեցություն
# Հոգեսոմատիկա, այսինքն՝ խնդիրներ կապված սոմատիկ խանգարումների հետ
# Նևրոզոլոգիա կամ նևրոզների առաջացման պատճառներն ու ընթացքը:
 
== Կլինիկական հոգեբանություն և հոգեբուժություն ==
Չնայած նրան, որ կլինիկական հոգեբանները և հոգեբույժները կիսում են ընդհանուր հիմանրար խնդիրը՝ հոգեկան խանգարումների բուժում, դրանց նախապատրաստում, հայացքներն ու մեթոդները, հաճախ, բավականին տարբեր են: Թերևս ամենակարևոր տարբերությունն այն է, որ հոգեբույժները բժիշկներ են, ովքեր անցել են առնվազն 6 տարվա բժշկական ուսուցում, նաև ունեն մի քանի տարվա (ինտերնատուրա/օրդինատուրա) մասնագիտացում: Դրա հետևանքն այն է, որ հոգեբույժները, ինչպես կանոն, հոգեբանական խնդիրների գնահատման համար օգտագործում են բժշկական մոդելը (այսինքն՝ այցելուներին նրանք դիտարկում են որպես հիվանդություններով տառապող հիվանդի), և նրանց բուժումը հաճախ իրականացվում է հոգեմետ դեղորայքով, որպես՝ բուժական արդյունքի հասնելու գլխավոր մեթոդ (չնայած, շատ հոգեբույժներ հոգեթերապիան օտագործում են իրենց գործունեության ընթացքում): Նրանց բժշկական պատրաստվածությունը թույլ է տալիս լիարժեք օգտագործել ժամանակակից կլինիկայի բժշկական հնարավորությունները:
3309

edits