«Կլինիկական հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

== Ծագումն ու զարգացումը ==
 
«Կլինիկական հոգեբանություն» տերմինն առաջին անգամ առաջարկել է Լայթներ Ուիթմերը [[1907]] թվականին, այն նեղ իմաստով սահմանելով որպես անհատի ուսումնասիրություն՝ հետազոտության կամ փարձարկման միջոցով, նպատակ ունենեալով մտցնել փոփոխություններ<ref>Compass, B. & Gotlib, I. (2002). Introduction to Clinical Psychology. New York, NY : McGraw Hill.</ref>{{ref-en}}: Ըստ ժամանակակից Ամերիկյան հոգեբանական ասոցացիայի սահմանման .
Կլինիկական հոգեբանությունը ինտեգրում է գիտությունը, թեորիան և պրակտիկան, որպեսզի հասկանա, կանխատեսի և մեղմի դեզադապտացիան, հաշմանդամությունը և անհարմարավետությունը, ինչպես նաև խթանի ադապտացիան, անձի զարգացումը: Կլինիկական հոգեբանությունը կենտրոնանում է մարդու կյանքի ընթացքում ինտելեկտուալ, էմոցիոնալ, բիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և վարքագծային ասպեկտների վրա՝ տարբեր մշակույթների և բոլոր սոցիալ-տնտեսական մակարդակներում<ref>American Psychological Association, Division 12, «About Clinical Psychology»</ref>{{ref-en}}:
Օգտագործելով Ուիթմերի մոտեցումը, ամերիկյան հոգեբանները ստեղծել են նոր կլինիկաներ, իսկ [[1917]] թվականին ի հայտ եկավ առաջին կլինիկական հոգեբանների կազմակերպությունը, որը կոչվեց՝ կլինիկական հոգեբանների Ամերիկյան ասոցացիա: Կլինիկական հոգեբանության գերմանական դպրոցը կազմավորվել է XX դարի կեսին: Հիմքում ընկած էին փորձարարական հոգեբանության ձեռքբերումները, որի սկիզբը դրվել էր [[1890]]-ական թվականներին<ref>[https://books.google.ru/books?id=mv2cATlKGEwC Карвасарский, 2011], էջ 250, 268</ref>:
 
== Կլինիկական հոգեբանության բաժինները ==
Կլինիկական հոգեբանության բաժինները ներառում են .
3309

edits