«Յուտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 64.
 
Տարածքի մեծ մասին բնորոշ են ցուրտ ձմեռն ու շոգ ամառը: Յուտան օդային սառը հոսանքներից պաշտպանված է հյուսիսում ու արևելքում գտնվող լեռներով: Չնայած դրան` երբեմն արկտիկական սառը հոսանքները հասնում են այս տարածք: Հունվարի միջին ջերմաստիճանը −1 °C-ից (հյուսիսում) մինչև 13 °С է (Սենտ Ջորջում): 0 °С-ից ցածր ջերմաստիճան գրանցվում է Յուտայի գրեթե բոլոր շրջաններում, սակայն որոշ հատվածներում դրանք հաճախակի ու տևական բնույթ ունեն: Հուլիսի առավելագույն ջերմաստիճանը 29-38 °С է:
 
== Ժողովրդագրություն ==
[[Պատկեր:Carte Utah population.png|250px|մինի|Բնակչության խտությունը]]
 
ԱՆ-ի Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նահանգի բնակչությունը 2.817.222 մարդ է: 2010 թվականի համեմատությամբ բնակչության աճը կազմել է 1.93 %: Կանայք կազմում են բնակչության 49.9 %-ը, իսկ տղամարդիկ` 20.1 %-ը: 2010 թվականի մարդահամրի տվյալներով նահանգի ռասսայական կազմը հետևյալ պատկերն ունի.
* Սպիտակամորթներ` 86.1 %
* Աֆրոամերիկացիներ` 1.1 %
* Բնիկ ամերիկացիներ` 1.2 %
* Ասիացիներ` 2 %
* Օվկիանաիայի բնակիչներ` 0.9 %
 
Բնակչությունը հիմնականում եվրոպական ծագման է.
* Անգլիացիներ` 26 %
* Սկանդինավներ` 12 %
* Գերմանացիներ` 12 %
* Իռլանդացիններ` 6 %
* Շոտլանդացիներ` 6 %
* Լատինաամերիկացիներ` 13 %, որից 9 %` մեքսիկացիներ
 
'''Բնակչության աճի դինամիկա:'''
* 1950: {{nobr|688 862 մարդ}} {{steady}}
* 1960: {{nobr|890 627 մարդ}}, աճը` 29,3 %
* 1970: {{nobr|1 059 273 մարդ}}, աճը` 18,9 %
* 1980: {{nobr|1 461 037 մարդ}}, աճը` 37,9 %
* 1990: {{nobr|1 722 850 մարդ}}, աճը` 17,9 %
* 2000: {{nobr|2 233 169 մարդ}}, աճը` 29,6 %
* 2010: {{nobr|2 763 885 մարդ}}, աճը` 23,7 %
* 2011: {{nobr|2 817 222 մարդ}}, աճը` 1,9 %
 
=== Խոշոր քաղաքներ ===
* [[Սոլթ Լեյք Սիթի]], 186.440 բնակիչ
* Ուեսթ Վալի Սիթի, 129.480 բնակիչ
* Պրովո, 112.488 բնակիչ
* Ուեսթ Ջորդան, 103.712 բնակիչ
* Օրեմ, 88.328 բնակիչ
 
== Տնտեսություն ==
[[Պատկեր:Salt Lake City panorama.jpg|250px|մինի|[[Սոլթ Լեյք Սիթի]]ի տեսարան]]
Յուտայի տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալներով նահանգի [[համախառն ներքին արդյունք]]ը 114.5 միլիարդ դոլար է, որը ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի 0.78 %-ն է<ref>
{{cite web|url=http://greyhill.com/gdp-by-state|title=GDP by State|accessdate=September 9, 2011|publisher=Greyhill Advisors|archiveurl=http://www.webcitation.org/65BTm6Yzy|archivedate=2012-02-03}}</ref>: Բնակչության մեկ շնչին հասնող եկամուտը 2005 թվականին եղել է 24.977 դոլար: 2010 թվականի հունվարի տվյալներով գործազրկությունը 6.8 % է<ref>[http://www.bls.gov/lau/ Bls.gov]; Local Area Unemployment Statistics</ref>: Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, ավիատիեզերական, էլեկտրատեխնիկական, սննդի, քիմիական, նավթային արդյունաբերությունը, տպագրությունը: Յուտայում արդյունահանվում են մոտ 200 տեսակ [[օգտակար հանածո]]ներ` [[նավթ]], [[բնական գազ]], [[ածուխ]], [[պղինձ]]: Պղնձի արդյունահանումը սկսվել է դեռևս 1907 թվականին, նավթինը` 1948 թվականին: Պղնձի արդյունահանման ցուցանիշով նահանգը առաջիններից մեկն է երկրում: Չնայած դրան` արդյունահանումը կազմում է համախառն արդյունքի 3 %-ը միայն: Գյուղատնտեսությամբ զբաղվում է բնակչության 5 %-ը, իսկ 75 %-ը զբաղված է սպասարկման ոլորտում:
 
Յուտայում լավ զարգացած է զբոսաշրջությունը: Զբոսաշրջիկների մեծ մասին գրավում է նահանգի գեղատեսիլ ու անսովոր բնությունը: Յուտայի տարածքում կան ազգային 5 և նահանգային 43 պարկեր: Նահանգը հայտնի է նաև լեռնադահուկային առողջարաններով, որոնք հիմնականում տեղակայված են հյուսիսում` Սոլթ Լեյք Սիթիի հարևանությամբ, ուր 2002 թվականին անց են կացվել [[Ձմեռային Օլիմպիական խաղեր|Ձմեռային օլիմպիական խաղեր]]:
 
== Տրանսպորտ ==
Յուտայում միակ միջազգային օդանավակայանը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիում: Այստեղից չվերթեր են իրականացվում դեպի ԱՄՆ-ի խոշոր քաղաքների մեծ մասը, [[Կանադա]], [[Մեքսիկա]], ինչպես նաև [[Փարիզ]] ու [[Լոնդոն]]:
 
== Կրթություն ==
Յուտայում գործում են մի շարք բուհեր: Դրանցից են`
* Դիքսի համալսարան, Սենտ Ջորջ
* Յուտայի համալսարան, Սոլթ Լեյք Սիթի
* Յուտա նահանգի համալսարան, Լոգան
* Վեբերի համալսարան, Օգդեն
* Բրիգամ Յանգի համալսարան, Պրովո
* Վեստմինիստերյան քոլեջ, Սոլթ Լեյք Սիթի
* Յուտայի հարավային համալսարան, Սիդար Սիթի
 
== Ծանոթագրություններ ==
Տող 71 ⟶ 126՝
* [http://utah.gov/ Utah.gov] – Պաշտոնական կայք
 
{{ԱՄՆ-անավարտ}}
{{Յուտա}}
{{ԱՄՆ-ի վարչական բաժանում}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յուտա» էջից