«Յուտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 49.
 
[[19-րդ դար]]ի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբին Յուտայի տարածքում հայտնաբերվել են [[արծաթ]]ի, [[Ոսկի|ոսկու]], [[ցինկ]]ի, [[Պղինձ|պղնձի]] և օգտակար այլ հանածոների հանքեր: Ոռոգման համակարգի բարելավման հետ ընդարձակվեցին գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Երկու պատերազմների ընթացքում ռազմական պատվերները նպաստեցին արդյունահանող ու վերամշակող արդյունաբերության զարգացմանը: 1960-ական թվականներին նահանգը ուրբանիզացվում է. ներկայումս նահանգի բնակչության մեծ մասը կենտրոնացված է խոշոր քաղաքներում: 1968-1990 թվականներին նահանգի բնակչությունը աճել է 70 %-ով: 1980-ական թվականներին սկսվում է տնտեսության դիվերսիֆիկացումը. նոր նշանակություն են ստանում սպասարկման ու զբոսաշրջության ոլորտները:
 
== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:Monumentvalley.jpg|250px|մինի|Հուշարձանների հովիտը]]
[[Պատկեր:Double-O-Arch Arches National Park 2.jpg|250px|մինի|[[Բնական կամար]] Արչես ազգային պարկում]]
 
Նահանգը գտնվում է ԱՄՆ-ի կենտրոնական մասի արևմուտքում: Նրա մակերեսը 219.887 կմ² է: Սահմանակցում է [[Այդահո]] (հյուսիսում), [[Վայոմինգ]] (հյուսիս-արևելքում), [[Կոլորադո]] (արևելքում), [[Արիզոնա]] (հարավում) և [[Նևադա]] (արևմուտքում) նահանգներին:
 
Յուտան գտնվում է աշխարհագրական երեք խոշոր շրջանների հատման տեղում` [[Ժայռոտ լեռներ]], [[Մեծ ավազան]] և Կոլորադոյի բարձրավանդակ: Նահանգը բնորոշվում է բազմազան ռելիեֆով: Յուտայի կենտրոնական մասի հյուսիսում հառնում է [[Ուոսատչ]] լեռնագագաթը, որի բարձրությունը ծովի մակարդակից 3700 մ է: Հյուսիս-արևելքում գտնվում են Յուինտա լեռները, որնք ունեն 3950 մ և ավելի բարձրություն: Նահանգի ամենաբարձր գագաթը Քինգս պիկն է (4123 մ): Ուոսատչ լեռնազանգվածի արևմտյան մասում կան մի քանի հովիտներ, որտեղ կենտրոնցված է Յուտայի բնակչության 75 %-ը: Նահանգի արևմուտքը անապատային տարածք է, որ հատվում է մի քանի ոչ մեծ լեռնազանգվածներով: Բացառություն է նախկին Բոնեվիլ լճի տարածքի հովիտը, որ գրեթե հարթ է: Կոլորադոյի բարձրավանդակը հարավում և հարավ-արևելքում ներկայանում է [[ավազաքար]]ով: Այս տարածքով է հոսում [[Կոլորադո (գետ)|Կոլորադո]] գետը, որը ավազաքարի մեջ առաջացրել է խոր հարթավայր: Յուտայի արևելքը ներկայանում է բարձրավանդակի առավել բարձր հատվածով:
 
Գլխավոր գետը Կոլորադոն է` Գրին Ռիվեր և Սան Խուան վտակներով: Յուտայի հյուսիսում գտնվում է ԱՄՆ-ի արևմտյան հատվածի ամենախոշոր լիճը` [[Մեծ աղի լիճ]]ը: Նահանգի մոտ 30 %-ը անտառածածկ է, ընդ որում անտառների մոտ կեսը դաշնային սեփականություն է: Անտառների մեծ մասում ծառահատումն արգելված է:
 
=== Կլիմա ===
Յուտայի կլիման հիմնականում անապատային է: Դա բացատրվում է նրանով, որ նահանգը գտնվում է [[Սիեռա Նևադա (Կորդիլիերաներ)|Սիեռա Նևադայի]], այսպես կոչված, անձրևային ստվերում: Յուտայի հարավը գտնվում է Ուոսատչ լեռնազանգվածի անձրևային ստվերում: Ամռանը նահանգը (հատկապես հարավային և արևելյան հատվածները) ընկած են [[Կալիֆոռնիական ծոց]]ից փչող [[մուսսոն]]ի ճանապարհին: Յուտայի ցածրադիր հատվածների մեծ մասը տարեկան ունենում են 305 մմ տեղումներ, չնայած Ուոսատչի խիտ բնակեցված հատվածներում դրա քանակությունը հասում է 381 մմ-ի: Մեծ աղի լճի անապատը Յուտայի ամենաչորային հատվածն է. տարեկան տեղումների քանակը հասնում է 127 մմ-ի: Ձյան տեղումները բնորոշ են բոլոր հովիտներին` բացառությամբ հարավային մի քանի հովիտների:
 
Տարածքի մեծ մասին բնորոշ են ցուրտ ձմեռն ու շոգ ամառը: Յուտան օդային սառը հոսանքներից պաշտպանված է հյուսիսում ու արևելքում գտնվող լեռներով: Չնայած դրան` երբեմն արկտիկական սառը հոսանքները հասնում են այս տարածք: Հունվարի միջին ջերմաստիճանը −1 °C-ից (հյուսիսում) մինչև 13 °С է (Սենտ Ջորջում): 0 °С-ից ցածր ջերմաստիճան գրանցվում է Յուտայի գրեթե բոլոր շրջաններում, սակայն որոշ հատվածներում դրանք հաճախակի ու տևական բնույթ ունեն: Հուլիսի առավելագույն ջերմաստիճանը 29-38 °С է:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յուտա» էջից