«Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 10.
# Ձեռագիր Գ («Աբինգդոնյան երկրորդ ժամանակագրությունը», [[Բրիտանական թանգարան]], Լոնդոն, ձեռագիր Tiberius B i): Ինչպես Ձեռագիր Բ-ն, սա էլ, մինչև 977 թվականի դեպքերի մասով համարվում է կորսված մի ձեռագրի ընդօրինակություն՝ կատարված Աբինգդոնում: Այս ձեռագրի երկրորդ մասը ևս գրվել է Աբինգդոնում: Հատկապես ուշագրավ է [[Էթելրեդ II]]-ի կառավարման տարիներին վերաբերող նյութերը, որի առումով այս ձեռագիրը համարվում է հիմնական աղբյուր:
# Ձեռագիր Դ («Վուստերյան ժամանակագրություն»; [[Բրիտանական թանգարան]], Լոնդոն, ձեռագիր Tiberius B iv): Ստեղծվել է համեմատաբար ուշ: Նրա ամենաառաջին մասերը գրվել են 1050 թվականի ոչ վաղ: Իսկ մնացած հիմնական մասը գրվել է 12-րդ դարի սկզբին: Այս ձեռագրում առանձնակի ուշադրություն է դարձված Շոտլանդիայի իրավիճակին և այնտեղ տեղի ունեցած դեպքերին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն ստեղծվել է Շոտլանդիայի թագավորի արքունիքում, որքան էլ որ նրա համար որպես հիմք և աղբյուր ծառայել են [[Վուսթեր]]ի և [[Իվշեմ]]ի վանքերում ստեղծված տարեգրությունները: Ձեռագրի վերջին մասերը լրացրած մատենագիրը, հավանաբար, եղել է Էլդրեդ Յորքցու շրջանակից: Ձեռագիր Դ-ն կարևորվում է ամենից առաջ նրանով, որ պարունակում է տեղեկություններ անգլո-սաքսոնական նախավերջին թագավոր [[Էդուարդ Խոստովանող|Էդվարդ Խոստովանողի]] կառավարման տարիներում եղած անգլո-շոտլանդական հարաբերությունների, ինչպես նաև նորմանդական նվաճումների մասին:
 
 
==Աղբյուրներ==