«Մադրասի հայկական տպագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Մադրասի հայկական տպագրություն''', առաջին տպարանը հիմնադրել է [[Շահամիր Շահամիրյան]]ը, [[1772]] թվականին։ [[Տպարան]]ի հիմնադրումը կապված է [[18-րդ դար]]ի 2-րդ կեսին հնդկահայ գաղութում ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսության հետ։ Տպագրվել են՝ «Այբբենարան» ([[1772]]), [[Մովսես Բաղրամյան]]ի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» ([[1772]]), Շահամիր Շահամիրյանի «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց» ([[1773]], կարծիքներ կան, որ այդ գիրքը տպագրվել է [[1787]]-[[1989]] թվականներին), [[Մեսրոպ Երեցի]] «Պատմութիւն Մնացորդաց Հայոց և Վրաց» ([[1775]]), «Թարգմանութիւն նամակի շնորհաց և պահպանութեան ի տեառնէ Եկատերինա Դշխոյն Ռուսացառ ի Հայոցս» ([[1781]]), [[Հանուե]]ի «Պատմագրութիւն վարոլցն և գործոց Նադըր Շահ թագաւորին Պարսից» ([[1780]], ըստ աղբյուրների՝ [[1783]]), «Տետրակ, որ կոչի նշաւակ» ([[1783]]) գրքերը։ Երկրորդ տպարանը հիմնադրել է շիրազեցի [[Հարություն քահանա Շմավոնյան]]ը, որը [[1789]]-[[1790]] թվականներին երկու աննշան գրքույկ հրատարակելուց հետո տպագրել է [[Թադեոս Սոգինյանցի]] «Տետրակ որ կոչի Ողբ Հայաստանեայց» ([[1791]]), Հ[[ովսեփ Արղության]]ի «Օրինակ հանդիսաւոր ծանուցման և ողբոց» ([[1792]]), [[Բաղդասար Դպիր]]ի երկհատոր քերականությունը ([[1791]]), [[Հակոբ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեց]]ու «Գրքոլկ երկրաչափական» ([[1792]]), [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալ]]ու «Դիրք որ կոչի Ցիսուս Որդի», «Դիրք Պորփիւրի որ կոչի Ներածութիւն» (1793), ֆրանսիացի բնագետներ Բյուֆոնի և Բոմարի «Համառօտ պատմութիւն մեղուաց» ([[1796]]), «Դիրք անուանեալ Ղեկաւար մանկանց» ([[1797]]), [[Դավիթ Անհաղթ]]ի «Դիրք Սահմանաց» ([[1797]]), հաջորդ դարի սկզբներին՝ «Փոքրիկ բառագիր» ([[1803]]), «Անցք կամ գործք քառասղւն երեքքառասուներեք, և քառասուն և չորս երորդերրորդ ժողովոց Մադրասիս Հայոց» ([[1806]]), [[ֆրանսիացի]] գրող [[Մարմոնթել]]ի «Բելիսարիոս» ([[1809]]) գրքերը։ Սակայն Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը», եղավ ([[1794]]-[[1796]])։ [[19-րդ դար]]ի սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկական տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեք-չորս տարի) պատկանում էր Սարգիս Սատուր Աղավելյանին։ Այստեղ տպագրվել են «Նոր տետրակ այբուբենական» (1809), «Թանգարան բարեզարդ կամ Հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական պատմութեանց» ([[1809]]), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսեայ քաղաքի» ([[1810]]), [[Հովհաննես Ջուղայեցի|Հովհաննես Ջուղայեցու]] «Դիրք որ կոչի Սրբազնագործութիւն» ([[1812]]) գրքերը։ Մադրասահայ գաղութի վերջին տպարանը [[Հակոբ Շամրյան|Հակոբ]] և [[Հովսեփ Շամրյան]] եղբայրներինն է։ Առայժմ հայտնի են այս տպարանի երկու կարևոր հրատարակությունները, ֆրանսիացի հեղինակ [[Ֆլորիան]]ի «Նումայ Պոմպիլիոս» ([[1812]]) վեպը և [[Վոլտեր]]ի «Ողբերգութիւն ի վերայ մահուան Յուլիոս Կեսարու» ([[1818]]) երկը։ Այնուհետև Մադրասը դադարում է հայ տպագրության և մշակույթի կենտրոն լինելուց՝ իր տեղը զիջելով [[Կալկաթա]]յին։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=128}}