«Մինոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Կրետե արքաներ ՀոթՔաթ գործիքով
էջի նորացում + աղբյուր
Տող 1.
{{unreferenced}}
[[Պատկեր:Inferno Canto 5 line 4 Minos.jpg|thumb]]
'''Մինոս''' (հին հունարեն՝ Μίνως), հին հունական առասպելաբանության մեջ [[Կրետե]]ի թագավոր, [[Զևս]]ի և Եվրոպեի որդին, [[Հռադամանթիս]]ի և [[Սարպեդոն]]ի եղբայրը, [[Պասիփայա]]յի ամուսինը, [[Արիադնե]]ի և [[Անդրոգեոս]]ի հայրը։ Առասպելները Մինոսին պատկերում են որպես իմաստուն և արդարադատ կառավարիչ։ Աթենական ավանդություններում Մինոսը հունական մայր ցամաքի թշնամին է։ Մինոսի մասին զրույցներից ամենատարածվածները կրետական ցլի՝ [[Մինոտավրոս]]ի, Մեգարայի նվաճման և Մինոսի որդու՝ Անդրոգեոսի սպանության պատճառով աթենացիների հետ ծագած պատերազմի մասին առասպելներն են։
'''Մինոս''' (հին հունարեն՝ Μίνως), [[Կրետե]] կղզու առասպելական արքա, [[Զևս]]ի և [[Եվրոպա (առասպելաբանություն)|Եվրոպա]]յի առասպելական որդին, արդար թագավորի և օրենսդրի մարմնավորում։ Մահից հետո դարձել է Դժոխքի երեք դատավորներից մեկը (Էակոսի և Ռադամանտի հետ միասին)։ Պատկերված է նաև [[Դանտե]]ի «[[Աստվածային կատակերգություն]]» պոեմում, որպես ահեղ դատավոր, որ սահմանում է պատժի տեղն ու չափը մեղավորների համար։
 
Մինոսի մահը կապել են [[Դեդալոս]]ի մասին առասպելի հետ: Դեդալոսը Կրետե կղզուց փախչելուց հետո ապաստան է գտնում Սիկիլիայի թագավոր [[Կոկալոս]]ի մոտ։ Երբ Մինոսը հասնում է այնտեղ և պահանջում է իր ձեռքը հանձնել Դեդալոսին, Կոկալոսի դուստրերը սպանում են Մինոսին։ Մահից հետո Մինոսը դառնում է մեռյալների դատավոր։ Էպոսում նա դեռ միայն վճռում է ստվերների միջև ծագած վեճերը. դասական շրջանի առասպելներում Մինոսը (Հռադամանթիսի և [[Էակոս]]ի հետ) [[Աիդ]]ում որոշում է ստվերների հետագա ճակատագիրը, պատիժ սահմանելով մեղավորների ոգիներին։ Այս առասպելում կարելի է տեսնել մ. թ. ա. 5-րդ դարի հույների մոտ անդրշիրիմյան հատուցման ուսմունքի հանդես գալը։ Մինոսի մասին առասպելներում, ըստ երևույթին, արտացոլվել են իր իշխանությունը Արևելյան Հունաստանի ծովափի մի մասի վրա տարածած Կրետեի երբեմնի հզորության մասին հիշողությունները։ Մինոսի մասին առասպելին է նվիրված եղել [[Եվրիպիդես]]ի՝ մեզ չհասած «Կրետացի կանայք» ողբերգությունը։
 
Մինոսի անունով հին կրետական մշակույթը, որը հայտնաբերել է հնագետ [[Արթուր Էվանս]]ը, կոչվել է մինոսյան<ref>Դիցաբանական բառարան, Ե., «Լույս», 1985, էջ 158-159:</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մինոս» էջից