«Խարբերդի դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''ԽամբերդիԽարբերդի դաշտ''', գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ում Արեւելյան [[Եփրատ]]ի ստորին հոսանքում: 900-1000մ բարձրության բարդ աստիճանաձեւ իջվանք է [[Հայկական Տավրոս]]ի լեռնային համակրգում: Հիմքի այլուվիալ դարավանդային մասը ելուստներով բաժանվում է 2 մասի՝ Էլյազըղի եւ Մոլլաքենդի:Արեւելքում [[Արածանի|Արածանու]] հովտով միանում է Բալուի դաշտին, արեւմուտքում՝ Եփրատի կիրճով [[Մալաթիա]]յի դաշտին:Օգտակար հանածոներից կան քրոմի, պղնձի, բազմամետաղների, մարմարի հանքավայրեր: Կլիման ցամաքային է՝ ջերմաստիճանի օրական եւ սեզոնային խիստ տատանումներով: Հունվարի միջին ջերմաստիճանը 0-ից -5 է՝ հուլիսինը՝ 24-26, տարեկան տեղումները՝ 400-600մմ: Տարածված են շագանակագույն տափաստանային եւ լեռնամարգագետնային հողերը՝ իրենց բնորոշ բուսածածկույթով: Ոռոգվող հողերում մշակում են բրինձ, բամբակ, խաղող եւ պտուղներ:
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
860

edits