«Լուսինյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:Constantin5Armenie.jpg|thumb|300px|[[Կոստանդին Գ]]-ն բազմած գահին։ Նկարիչ՝ Հենրի Դելաբորտ, 1844 թ.։]]
 
'''Լուսինյաններ''', արքայատուն [[Կիպրոս]]ում [[1192]]-[[1489]]–ին։–ին ։ Ֆրանսիական ծագում ունեցող Լուսինյանները, որպես խաչակիր ասպետներ, նախ հաստատվել էին Պաղեստինում։ Լուսինյանների իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բաղդին թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց Երուսաղեմի գահը։ 1187–ին Գվիդոնին հաղթեց և գերեց Եգիպտոսի սուլթան Սալահ ադ–դինը, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց Կիպրոսի թագավոր՝ հիմնադրելով Լուսինյանների արքայատունը։ Գվիդոնին հաջորդեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որդին՝ Հենրիկոսը։ Վերջինիս գահաժառանգ որդի Ամորի Բ 1293–ին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր [[Լևոն Գ]] Հեթումյանի դստեր՝ [[Զապել]]ի հետ։ 1310թ. [[Ամորի Բ]]–ի դավադրական սպանությունից հետո Զապելը հինգ զավակի հետ ապաստանեց Կիլիկիայի լատինամոլ թագավոր [[Լևոն Ե]]–ի արքունիքում։ 1342–ին Լևոն Ե հանկարծամահ եղավ 22–ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու։ 1343–ին Զապելի կրտսեր որդի Գվիդոնը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ [[Կոստանդին Գ]] անունով։ Նրա լատինամոլ քաղաքականությունը սրեց դժգոհությունները երկրում։ 1344–ին ժողովուրդն ապստամբեց՝ Օշին Բակուրան իշխանի գլխավորությամբ, Ադանայի պալատում սպանեց Գվիդոն–Կոստանդնին և կոտորեց նրան շրջապատող ֆրանսիական պալատականներին։ լուսինյանների Լուսինյանների մյուս գահակալը Կիլիկիայում եղել է Կոստանդին Գ–ի եղբայր Ջիվանի որդին՝ Լևոն Զ, որը մոր հետ 1344–ին փախել է Կիպրոս։ 1375–ին սուլթանության զորքերը համառ կռիվներով գրավեցին Սիսը և գերեցին Լևոն Զ թագավորին, որը գերությունից ազատվեց Իսպանիայի թագավորի միջնորդությամբ։ Այնուհետև Կիպրոսի Լուսինյանները կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը։
 
==Կիլիկիայի թագավորներ Լուսինյան արքայատոհմից==