«Ռուբեն Տեր-Մինասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
=Կենսագրություն=
===Երիտասարդ տարիներ===
Ռուբեն Տեր-Մինասյանը ծնվել է [[1881 թվական]]<nowiki/>ի [[մայիսի 7]]-ին (ն. տ. [[մայիսի 19]]-ին) [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Ախալքալաք]] քաղաքում հայկական ընտանիքում։ Հետագայում ծնողների հետ տեղափոխվել է Էրզրում<ref name="Hayazg">[http://ru.hayazg.info/%D0%A2%D0%B5%D1%80-%D0%9C%D0%B8%D0%BD%D0%B0%D1%81%D1%8F%D0%BD_%D0%9C%D0%B8%D0%BD%D0%B0%D1%81_%D0%9A%D0%B0%D1%80%D0%B0%D0%BF%D0%B5%D1%82%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87 ХАЙАЗГ: Тер-Минасян Минас Карапетович]</ref>։
 
[[1894 թվական]]<nowiki/>ին 1113 տարեկան հասակում նա մի խումբ ընկերների հետ, որոնց թվում էր նաև ապագայում մեկ այլ անվանի քաղաքական գործիչ [[Ռուբեն Դարբինյան|Արտաշես Չիլինգարյանը]] ([[Ռուբեն Դարբինյան]]), վերցնում են իրենց հետ զենք ու զինամթերք ու ընտրելով [[Րաֆֆի|Րաֆֆու]] պատմվածքներից տարբեր հերոսների անուններ, ճանապարհ են ընկնում դեպի [[Արևմտյան Հայաստան]]՝ աջակցելու այնտեղ մարտնչող ազգակիցներին, որոնք այդ տարիներին զոհ էին դառնում [[Համիդյան ջարդեր]]ին։ Ճանապարհի կեսից երեխաներին գտնում ու հետ են վերադարձնում։ Այդ դրվագի մասին նրանք երգ են հորինում, որը երգում են հետագայում<ref name="orientica">[http://orientica.net/index.php?title=Ruben_Ter-Minasyan Ruben Ter-Minasyan at Encyclopaedia Orientica]</ref>։
 
Ռուբեն Տեր-Մինասյանը կրթություն է ստացել [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան|Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]<nowiki/>ում, ինչից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի [[Լազարյան ճեմարան]]ում։ Կրթությունը ավարտելուց հետո [[1903 թվական]]<nowiki/>ին վերադառնում է [[Կովկաս]]։ Այս տարիներին Տեր-Մինասյանը անդամակցում է [[Դաշնակցություն]] կուսակցությանը։