«Զևս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
Բացի այս տարբերակից, գոյություն ունի ևս մի քանի վարկածներներ.
# Նրան մեծացրել է [[Գեա]]ն։
# Նրան մեծացրել է հավերժահարս Ադամանթեա։Ադամանթեան։ Քանի որ [[Կրոնոս]]ն իշխում էր Երկրի, երկնքում և ծովի վրա, նա թաքցրեց Զևսի բարուրը, կախելով այն պարանով ծառին, և նա դադարեց լինել երկրի, ծովում ու երկնքում, այդպիսով անտեսանելի դարձավ իր հոր համար։
# Նրան մեծացրել է հավերժահարս Կինոսուրե։Կինոսուրեն։ Զևս որպես երախտիկ, տեղադրված նրա աստղերի մեջ։
# Նրան մեծացրել է Մելիսան, ով կերակրեց նրան այծի կաթով ու մեղրով։
# Նա մեծացել է հովիվիհովվի ընտանիքում, համաձայն խոստումին, որ իրենց ոչխարները կպաշտպանվեն գայլերից։
 
=== Զևսը տապալում է Կրոնոսին։ Օլիմպոսի աստվածների պայքարը տիտանների դեմ ===
:Աճեց ու առնացավ հզոր ու սքանչելի աստված Զևսը։ Նա ըմբոստացավ հոր դեմ և նրան ստիպեց նորից լույս աշխարհ բերել կլանված երեխաներին։ Կրոնոսը բերնից իրար հետևից դուրս թափեց իր գեղեցիկ և լուսավոր աստված-զավակներին։ Նրանք պայքարի մեջ մտան Կրոնոսի ու տիտաների դեմ՝ աղխարհիաշխարհի տիրապետությունը նվաճելու համար։
:Համառ ու ահավոր էր այդ պայքարը։ Կրոնոսի զավակները հաստատվեցին բարձրաբերձ Օլիմպոսի վրա։ Նրանց կողմն անցան նաև տիտաններից մի քանիսը և ամենից առաջ՝ տիտան Օվկիանոսը և նրա դուստր Ստիքսը՝ իր զավակների ՝ [[Զելոս|Ձգտման]] , [[Բիա|Հզորության]] ու [[Նիկե|Հաղթանակի]] հետ։ Օլիմպիացի աստվածների համար դա վտանգավոր պայքար էր։ Հզոր ու ահեղ էին նրանց ոսոխները՝ տիտանները։ Բայց կիկլոպները Զևսին օգնության հասան։ Նրանք Զևսի համար որոտ և կայծակ էին կոփում, իսկ Զևսը դրանք նետում էր տիտանների վրա։ Պայքարն արդեն տասը տարի էր, ինչ շարունակվում էր, բայց հաղթանակը չէր թեքվում ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմը։ Վերջապես, Զևսը վճռեց երկրի ընդերքից ազատել հարյուրաձեռք հսկաներին, և նրանց օգնութան կանչեց։ Սոսկալի և լեռան պես վիթխարի՝ նրանք ելան երկրի ենդերքիցընդերքից ու նետվեցին կռվի մեջ։ Նրանք լեռներից ահագին ապառաժներ էին պոկում ու շպռտում տիտանների վրա։ Բյուրավոր ժայրեր էին թռչում տիտաններին ընդառաջ, երբ նրանք մոտենում էին Օլիմպոսին։ Տնքում էր Երկիրը, թոհուբոհը հագեցրել էր օդը, շուրջ բոլորն ամեն ինչ ցնցվում էր։ Նույնիսկ Տարտարոսն էր ցնցվում այդ պայքարիգ։ Զևսը իրար հետևից նետում էր բոցեղեն կայծակներ և խլացուցիչ դղրդացող որոտներ։ Բոցը բռնեց ամբողջ երկիրը, ծովերը եռացին, ծուխն ու գարշահոտությունը թանձրությամբ պատեցին ամենայն ինչ։
:Վերջապես հզոր տիտանները ցնցվեցին։ Նրանց ուժը կոտրվել էր, նրանք պարտվազ էին։ Օլիմպիացիները կապկպեցին նրանց և նետեցին դշխեմ Տարտարոսը՝ հավերժական խավարի մեջ։ Տարտարոսի պղնձակոփ անխորտակելի դարբասի մոտ պահապան կանգնեցին հարյուրաձեռք հսկաները. և հսկում են նրանք, որ հզոր տիտանները Տարտարոսից դուրս չպրծնեն։ Աշխարհի վրա տիտանների իշխանության վերջը եկավ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զևս» էջից