Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 2 բայտ ,  2 տարի առաջ
Ինչպես Ուոլտեր Բյորկերտն էր նշում իր "Հունական Կրոնը" գրքում, "Նույնիսկ աստվածները, որոնք ոչ մի արյունակցական կապի մեջ չէին նրա հետ, կոչում էին իրեն Հայր, և բոլոր աստվածները վեր էին կենում նրա ներկայությամբ"։ Հույների համար նա եղել է աստվածների թագավոր, ով վերահսկում էր տիեզերքը։ Պավսանիացին նկատում է, որ "Սա Զևսն է, թագավորն երկնքի" ասացվածքն տարածված էր բոլոր մարդկանց մոտ։ Հեսիոդոսի Թեոգոնիայում, Զևսն էր հատկացնում տարբեր աստվածներին իրենց դերերը։ Իսկ Հոմերյան Օրհներգում նա հիշատակվում էր որպես աստվածների ցեղապետ։
 
Նրա խորհրդանշերնխորհրդանիշերն էին՝ կայծակ, արծիվ, ցուլ, վահան, երկկողմանի կացինը (լաբրում) և կաղնի։ Ի հավելումն իր հնդեվրոպական ժառանգմանը, դասական «ամպ-ստեղծողին, հավաքողին» ({{ref-el}}Νεφεληγερέτα, Nephelēgereta) , նաև ստանում է որոշակի սրբապատկերային հատկանիշներ հնագույն Մերձավոր Արևելքի մշակույթներից, ինչպիսիք օրինակ՝ գավազանը ձեռքին։ Զևսը հաճախ պատկերված էր լինում հունական արվեստագետների մեջ մեկ կամ երկու կեցվածքով. կանգնած, առաջ քայլելիս, կայծակը իր աջ ձեռքում, կամ վեհ նստած։
 
Զևսն հասկացվում էր, որպես «կրակ», «թեժ նյութ, սուբստանցիա», բնակվելով եթերի մեջ, երկնքի իշխանությամբ, կազմակերպում էր տիեզերական և հասարակական կյանքի կենտրոնացումը։ Բացի դրանից նա բաշխում է երկրի վրա բարին ու չարը, և հենց նա է ներդրել մարդկանց մեջ ամոթն ու խիղճը։
149 090

edits