«Պանթեոն (Հռոմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց
| հայերեն անվանում = Պանթեոն
| բնօրինակ անվանում = Pantheon
Տող 59.
[[Պատկեր:Einblick Panorama Pantheon Rom.jpg|մինի]]
[[Պատկեր:Rome-Pantheon-Caissons.jpg|մինի|Ներթափանցող լույսը]]
'''Պանթեոն''' (հին հուն. πάνθειον — տաճար կամ վայր՝ նվիրված բոլոր աստվածներին, հին հունարեն՝ πάντες — բոլոր և θεός — աստված), «բոլոր աստվածների տաճար» [[Հռոմ]]ում, [[Հին հռոմեական ճարտարապետություն|հին հռոմեական ճարտարապետության]] ծաղկման ժամանակաշրջանի [[Կենտրոնակազմ կառույցներ|կենտրոնագմբեթ]] հուշարձան։ Կառուցվել է [[Հադրիանոս]] կայսեր օրոք 126 թվականին, նախկին Պանթեոնի տեղում, որը կառուցվել էր 2 դար առաջ [[Մարկոս Վիպսանիոս Ագրիպպա]]յի կողմից։ Վերնաճակատի լատիներեն գրությունը՝ «М. AGRIPPA L F COS TERTIUM FECIT», թարգմանաբար նշանակում է. «Մարկոս Ագրիպպան՝ Լուցիայի որդին, ընտրված կոնսուլ երրորդ անգամ, կառուցեց սա»: Կառույցն իրենից ներկայացնում է անտիկ աշխարհի խոշոր ինժեներական նվաճում։ Գտնվում է [[Պիացցա դելլա Ռոտոնդա]] հրապարակի վրա։ Հորինվածքով և կառուցվածքային լուծումով Պանթեոնը հին հռոմեական ճարտարապետության մեջ յուրահատուկ է<ref>Бартенев И. А., Батажкова В. Н. Очерки истории архитектурных стилей. — М.: Изобразительное искусство, 1983. — С. 45. — 264 с.</ref>։ Տարբերվում է դասական պարզությամբ և ներքին տարածքի կառուցվածքի ամբողջականությամբ, գեղարվեստական կերպարների փառահեղությամբ։ Բացառված չէ, որ տաճարի կառուցմանը մասնակցել է [[Ապոլլոդորոս Դամասկոսցի]]ն: Պանթեոնի
 
Պանթեոնի [[աղյուս]]ե-[[բետոն]]ային [[ռոտոնդա]]ն ծածկված է կիսագնդաձև [[գմբեթ]]ով (տրամագիծը՝ 43 մետր և ավելի)։ Վերջինս բաղկացած է շրջանագծերից, որը հեշտությամբ տեսանելի են կեսոնային առաստաղի շնորհիվ։ [[Գմբեթ]]ը պատերի հետ միասին կազմում է ամբողջական պատյան՝ ամփոփելով իր մեջ ողջ տարածությունը, որն էլ համապատասխանում է գլանի և գնդի կեսի ներքին ծավալին։ Ենթադրվում է, որ հնագույն ժամանակներում [[գմբեթ]]ի մակերեսը զարդարում էին վարդաքանդակներ ու աստղեր, պարզապես դրանց մասին փաստացի ապացույցներ չկան։ Տաճարի հիմնական ծավալին կցված են որմնախորշեր, որոնք կենտրոնական դահլիճից առանձնացված են կորնթոսյան սյուներով։ Օղակաձև ծածկը առանձնացնում է սյունաշարը գմբեթի ներքին մակերեսից։ Նրա վրա տեղադրված են հինգ շարք քառակուսի կեսոններ։ Ցերեկային լույսը ներթափանցում է 9 մետր տրամագծով կամարից, շրջանաձև բացվածքի միջով։ Ներսում Պանթեոնը զարդարված է դեղնակարմիր-շագանակագույն բազմերանգ [[մարմար]]ով՝ համադրած հազվագյուտ ճերմակ մարմարի հետ։ Պանթեոնի ներքին հարդարանքը լավ է պահպանվել՝ շնորհիվ այն բանի, որ իր գոյության ընթացքում շինությունը երբեք չի փակվել։
 
609 թվականի մայիսի 13-ին հեթանոս եկեղեցին օծվեց որպես Սանտա Մարիա Ռոտոնդա {{lang-it|Santa Maria ad Martires}}, երբ բյուզանդական կայսր [[Փոկաս (Բյուզանդիայի կայսր)|Փոկասը]] նվիրաբերեց տաճարը Բոնիֆացիուս IV Պապին։ Այդուհետ մայիսի տասներեքին սկսեցին տոնել բոլոր սրբերի տոնը։ 8-րդ դարի կեսին, նոյեմբերի մեկին Գրիգորիոս III Պապը [[Սուրբ Պետրոսի տաճար|Սուրբ Պետրոս]]ի մատուռներից մեկը օծեց բոլոր սրբերի պատվին, և այս իրադարձության շնորհիվ տոնակատարության ամսաթիվը տեղափոխվեց նոյեմբերի մեկ։ Այդ ժամանակից ի վեր կաթոլիկներն ու բողոքականները «Բոլոր Սրբերի տոնը» նշում են նոյեմբերի մեկին<ref>[http://www.pravenc.ru/text/155560.html Всех Святых Неделя]</ref>։ Պանթեոնում ամփոփված են մի քանի հանրահայտ մարդկանց աճյուններ, ինչպիսին են իտալացի նկարիչ [[Ռաֆայել Սանտի]]ն, [[Վիկտոր Էմանուիլ III]] և Ումբերտո I արքաները։ Պանթեոնի յուրահատկություններից մեկը տանիքի վրայի բացվածքն է։ Կեսօրին նրա միջով ներթափանցում է լուսային սյունը։ Այն «չի տարածվում», մնում է հսկա ճառագայթի նման և դառնում համարյա շոշափելի։