«Բուլղարիայի իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 62.
Նորանկախ Բուլղարիայի սահմանները որոշեց [[1878|1878 թվականին]] գումարված [[Բեռլինի վեհաժողով|Բեռլինի վեհաժողովը]], որը բավականաչափ նվազեցրեց ազատագրված բուլղարական հողերը՝ հօգուտ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]]։ Փաստացիորեն, Բեռլինի վեհաժողովը խափանեց [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի պայմանագրով]] նախատեսված բուլղարական պետության ստեղծումը։ [[1879 թվական|1879 թվականին]] Միջնադարյան Բուլղարիայի մայրաքաղաք [[Վելիկո Տիռնովո|Վելիկո Տիռնովոյում]] հրավիրվեց սահմանադիր ժողով, որի արդյունքում երկրում հաստատվեց [[սահմանադրական միապետություն]]։
 
Սակայն Բուլղարիան չուներ լիակատար անկախություն, քանի որ ղեկավարվում էր գերմանական ծագմամբ դրածո իշխանների կողմից։ [[1887 թվական|1887 թվականին]] երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն և երկրի ղեկն իրիրենց ձեռքը վերցրեցին Սաքսեն Կոբուրգ Գոտայի ազնավականական տոհմի ներկայացուցիչները։ Կարճ ժամանակ անց Բուլղարիայի իշխանությունը պատերազմ մղեց Սերբիայի դեմ, որտեղ բուլղարացիները հասան առավելության։ Օսմանյան կայսրության դիրքերի թուլացմանը զուգընթաց [[1908|1908 թվականի]] [[Հոկտեմբերի 5|հոկտեմբերի 5-ին]] Բուլղարիան հռչակվեց թագավորություն։ Սա թվով երրորդ անկախ թագավորությունն էր [[Բուլղարիա#Պատմություն|Բուլղարիայի պատմության]] մեջ։
 
== Տես նաև ==