«Սեքստանտ (սարք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չNo edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Սեքստանտ (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Sextant.jpg|235px|մինի|Սեքստանտ]]
'''Սեքստանտ''' ([[լատիներեն]]՝ ''sextans'' — մեկ վեցերորդ), ծովագնացությունում սեքստան, աստղադիտական անկյունաչափ սարք։ Օգտագործվում է հորիզոնի նկատմամբ երկնային լուսատուների, մասնավորապես [[Արեգակ]]ի անկյունային բարձրությունը որոշելու համար։ Սեքստանտով դիտումներ կատարելիս համատեղում են խողովակի միջով երևացող այն երկու օբյեկտները (երկու լուսատուները, լուսատուն և հորիզոնը), որոնց միջև չափվում է անկյունային հեռավորությունը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ չի սեքստանտ ամրացնել անշարժ հենարանին, այն կարելի է բռնել ձեռքով։ Սեքստանտը մեծ կիրառություն է ստացել ծովագնացությունում և ավիացիոն աստղագիտությունում։ Սեքստանտի գաղափարը տվել է [[Իսահակ Նյուտոն]]ը ([[1699]]), առաջինը կառուցել է Ջ. Հեղլին ([[1730]]—[[1731]], [[Անգլիա]]) և նրանից անկախ Թ․Գոդֆրին ([[ԱՄՆ]])։ Սկզբում սարքն ուներ շրջանի 1/8 մասին հավասար չափիչ աղեղ և կոչվում էր оկտանտ․ հետագայում այդ աղեղն աճել և հավասարվել է շրջանի 1/6 մասին, որի հետ և կապված է սարքի Սեքստանտ անվանումը։ ժամանակակից Սեքստանտի չափիչ աղեղը հավասար է շրջանի 1/5 մասին, սակայն սարքի անվանումը չի փոխվել։