«Ազոխ (քարանձավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
Տող 18.
 
=== Ազոխի քարանձավի պեղումները 2002-2006 ===
Բավականին մեծ տեղեկատվություն ե է կորել սկզբնական պեղումների ժամանակ, քանի որ դրանք համակարգված և միջդիսցիպլինար բնույթ չէին կրում։ Ազոխի քարանձավի ծրագիրը վերսկսվել է ներկայիս միջազգային և բազմադիսցիպլինար գիտահետազոտական արշավախմբի կողմից 2002 թվականին՝ ԼՂՀ կառավարության հրավերով և շարունակվում է առ այսօր։ Արշավախմբի կողմից 2002 թվականին մեկնարկված աշխատանքներում կիրառվում են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրություն՝ գտածոների տարածային և ժամանակային բաշխվածության տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվացքաշերտերի զննում՝ [[Կաթնասուններ|մանր կաթնասունների]] հայտնաբերման նպատակով, [[Երկրաբանական ժամանակագրություն|երկրաբանական]] մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության [[Ռադիոմետրիա|ռադիոմետրիկ]] թվագրում։ Ներկայումս Ազոխի քարանձավում աշխատում են գիտնականներ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունից, [[Մեծ Բրիտանիա]]յից, [[Իսպանիա]]յից և [[Իռլանդիա|Իռլանդիայի Հանրապետությունից]]: Աշխարհի ավլի քան 30 երկրներից գիտնականները հետազոտում են պեղված նյութը և իրականացնում այլ բնույթի աշխատանքներ։ Նոր հետազոտական խմբի հիմնական նպատակն է՝ համապարփակ կերպով բնութագրել [[պլեյստոցեն]]ից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածում հնագույն մարդկանց գաղութները և բնակեցումը [[Փոքր Կովկաս]]ում: Առ այսօր իրականցված աշխատանքի արդյունքում բացահայտվել են տեղանքի վերաբերյալ նոր հանգամանքներ, որոնք պեղումների նախորդ փուլում հայտնի չէին։ Պեղումների այս նոր փուլը հայտնաբերել է պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամնակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականությունը։ Բացի այդ վկայություն կա, որ տարբեր ժամանակաշրջանների ընթացքում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ [[հայդելբերգյան մարդը]], [[նեանդերթալյան մարդ]]ը և [[մարդ բանական]]ը: Աշխատանքի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ նոր քարանձավային մուտքեր, այդ թվում՝ Ազոխ 5-ը, որը քարացուկային և հնագիտական չվնասված մնացորդներով անեղձ սրահ է։ Շերտագրական և ժամանակագրական առումով այն նման է նախկինում հայտնաբերված Ազոխ 1-ին, ուստի և այստեղ նույնպես հնագույն մարդու բնակեցման վկայություններ գտնելու հավանականություն կա։ Ազոխ 2-ի ամենահին շրջանը (շուրջ մ.թ. 780 թվական) ներկայացնում է [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքների]] ժամանակաշրջանը։ Այս սրահում հայտնաբերվել են խեցեղենի նմուշներ, որոնք կրում են Իսպանիայում գտնվաձ նույն ժամանակաշրջանի [[Արաբական աշխարհ|արաբական խեցեղենին]] բնորոշ հատկանիշներ։ Ազոխ 5-ի ամենավաղ ժամանակաշրջանը թվագրվում է մոտ մ.թ.ա. 384 թվականը, որը նշանավորում է երկաթի դարաշրջանի վերջը և հելլենիստական քաղաքակրթության սկիզբը։<ref>http://eprints.ucm.es/14577/1/Azokh_JHE_2010_1.pdf</ref>
 
=== Քարե գործիքներ ===