«Բուդդայականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 88.
 
=== Ճշմարտություններ ===
Բուդդան առաջա­ցրեց նոր սկզբունք՝ բոլոր մարդիկ նույնն են և հավասար։ Նրանք տարբերվում են ոչ թե ծագմամբ, մաշկի գույնով, սոցիալական դիրքով, այլ բարոյական գիտակցությամբ, բարձրագույն ճշմարտության ըմբռնմամբ։ Տառապանքներից ազատագրվելու և փրկվելու ուղին Բուդդան տեսնում էր ինքնակատարելագործման, ինքնուրույն կեր­պով բարին ու չարը ճանաչելու, ինքնամաքրագործման ու ինքնաճանաչո­ղության մեջ։ Զոհաբերությունների ծիսակատարությունների համակարգը նա փոխարինեց հաճույքների, կրքերի և ցան­կությունների զոհաբերմամբ<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 20-21|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>։ [[Պատկեր:Gautama Siddhartha retires into seclusion.JPG|մինի|ձախից|Բուդդան կտրում է մազերը]]
Բուդդիզմի փրկության վարդապետության հիմքում ընկած է չորս «վեհագույն ճշմարտությունների» մասին ուսմունքը՝
* մարդկային կյանքը տառապանք է. գոյություն ունենալ նշանա­կում է տառապել
Տող 96.
 
Բուդդայի 8 առաքինություններն են.
* ''ճշմարիտ հայացք՝հայացք''. ազատվել մոլորություններից, որի համար պետք է հասկանալ 4 ազնիվ ճշմարտությունները
* ''ճշմարիտ վճռականություն՝վճռականություն''. հեռու մնալ աշխարհիկ կյանքից, վատ մտադրություններից, մարդկանց նկատմամբ ունեցած թշնամանքից
* ''ճշմարիտ խոսք՝խոսք''. հեռու մնալ ստախոսությունից, զրպարտությունից, դաժան խոսքերից, անիմաստ խոսակցությունիցխոսակցություններից
* ''ճշմարիտ վարքագիծ՝վարքագիծ''. հրաժարում ամեն ապրողի սպանու­թյունից, զգայական հակումների կեղծ բավարարումից
* ''ճշմարիտ ապրելակերպ՝ապրելակերպ''. ապրել ազնվորեն, նույնիսկ կյանքը պահպանելու համար չդիմել արգելված միջոցների
* ''ճշմարիտ ջանք'' (ջանադրություն).՝ պետք է հեռացնել վատ մտքերը և ծնել լավ մտքեր և դա կատարել անընդհատ
* ''մտքի ճշմարիտ ուղղվածություն՝ուղղվածություն''. պետք է ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա՝ մարմինը մարմին է, միտքը՝ միտք, և առաջնորդվել այն մտայնությամբ, որ այս աշխարհում ամեն ինչ անցողիկ է
* ''ճշմարիտ կենտրոնացում,''. որը ներառում է 4 հաջորդական աստիճաններ.
# զուտ ուրախություն, էքստազ, որը ծնվում է առանձնացմամբ և օբյեկտի մտային ուսումնասիրությամբ,
# ներքին հանգստություն և խաղաղություն՝ ազատում դատո­ղություններից և ուսումնասիրություններից,
# ազատում էքստազից, ուրախությունից, մարմնական բոլոր զգայություններից ազատվելու գիտակցում և կատարյալ անխռով վիճակի ձեռք բերում,
# բացարձակ հանգիստ վիճակ, անտարբերություն ինքնա­տիրապետման, տառապանքի ազատության, նույնիսկ այդ վիճակի գիտակցման նկատմամբ։
 
Այս վիճակը կոչվում է «[[նիրվանա]]», որը ոչ կյանք է, ոչ մահ, կեցու­թյուն չէ, ոչ կեցություն էլ չէ, որում գտնված եւ կյանք վերադարձած մարդիկ ազատվում են Սանսարայի եւ Կարմայի ազդեցությունիցազդեցություններից, հո­գին ազատում մարմնական կապանքներից եւ դառնում իմաստուն<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Արամ |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության դասընթաց: Ուսումնական ձեռնարկ |բնօրինակ = |հղում = http://library.asue.am/cgi-bin/koha/opac-search.pl?%26limit%3Dbranch%3AASUE&sort_by=relevance_dsc&limit=au:%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%2C%20%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4%20%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%AB%2C |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Տնտեսագետ|թվական = 2008|հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = 81-82|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>:
 
=== Հիմունքներ ===