«Արկադի Ղուկասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
 
'''Արկադի Արշավիրի Ղուկասյան''' ({{ԱԾ}}) ՀՀ և ԼՂՀ պետական և քաղաքական գործիչ։ [[Լեռնային Ղարաբաղ]]ի երկրորդ նախագահ։ Պաշտոնը զբաղեցրել է [[1997]]-[[2007]] թթ.թվականներին:
 
== Կենսագրություն ==
Արկադի Ղուկասյանը ծնվել է [[1957]] թվականի [[հունիսի 22]]-ին [[Ստեփանակերտ|Ստեփանակերտում]]: [[1974]] թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, [[1979]] թվականին` Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունն սկսել է [[1980]] թվականին «Սովետական Ղարաբաղ» թերթում` սկզբում որպես թղթակից, իսկ [[1981]] թվականից` գլխավոր խմբագրի տեղակալ: [[1988]] թվականից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է: [[1992]] թվականին Արկադի Ղուկասյանն ընտրվել է [[Լեռնային Ղարաբաղ]]ի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր: [[1992]] թվականի սեպտեմբերին Արտադի Ղուկասյանը նշանակվում է ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի (ՊՊԿ) նախագահի քաղաքական հարցերով խորհրդական: Միաժամանակ նա կատարում է [[Մինսկ|Մինսկի]] խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի պատվիրակության ղեկավարի գործառույթները:
 
[[1993]] թվականի հուլիսին [[ԼՂՀ]]-ում ստեղծվում է արտաքին գործերի նախարարություն, և այդ գերատեսչության առաջին ղեկավար է նշանակվում Արկադի Ղուկասյանը: Նրա` ԼՂՀ ԱԳՆ ղեկավար աշխատելու ժամանակ, ղարաբաղյան դիվանագիտությունը բանակցային գործընթացում հասել է ԼՂՀ-ի համար լուրջ դրական արդյունքների:
Հատկապես նշանակալի է Ղուկասյանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության կողմի, փաստացի միջազգային ճանաչման գործում: [[1997]] թվականի սեպտեմբերին անցկացված ԼՂՀ արտահերթ նախագահական ընտրություններում Ղուկասյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ: [[2002]] թվականի [[օգոստոսի 11]]-ին կայացած նախագահական ընտրություններում նա վերընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:
 
Արկադի Ղուկասյանը մի շարք միջազգային ակադեմիաների, մասնավորապես՝ Անվտանգության, պաշտպանության և իրավապահպանության հարցերով ակադեմիայի, Միջազգային հարաբերությունների գիտությունների ակադեմիայի, Բնության և հասարակության մասին գիտությունների ակադեմիայի, Ազգային անվտանգության հիմնախնդիրների մասին գիտությունների ակադեմիայի և Ժողովուրդների հոգևոր միասնության ակադեմիայի պատվավոր անդամ է:
ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն արժանացել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով:
 
 
 
== Կրթություն ==
* [[1979]] թ.թվականին ավարտել է [[ԵՊՀ]] ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։
 
== Աշխատանքային գործունեությունը ==
* [[1980]]-[[1981]] թթ.թվականներ - «Խորհրդային Ղարաբաղ» թերթի թղթակից։
* [[1981]]-[[1991]] թթ.թվականներ - «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ։
* [[1992]]-[[1993]] թթ.թվականներ - ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի քաղաքական հարցերով խորհրդական։
* [[1992]]-[[1997]] թթ.թվականներ - ԼՂՀ արտաքին գործերի նախարար։
* [[1997]]-[[2007]] թթ.թվականներ - ԼՂՀ Նախագահ։
* [[2009]] թ.թվականի [[մարտի 16]]-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան<ref name="նախագահ.հայ">[http://նախագահ.հայ/hy/decrees/item/159 Ա. Ղուկասյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու և դիվանագիտական աստիճան շնորհելու մասին]</ref>:
* [[2010]] թ.թվականին ընտրվել է [[«Հայաստան» համահայկական հիմնադրամ]]ի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ։
 
== Կոչումներ ==