«Օրբելյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Վայոց Ձոր +Վայոց ձոր)
գրկել փոխված է զրկել, շնորհակալություն:
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 33.
[[1211]] թվականին հայ-վրացական միացյալ ուժերը՝ [[Իվանե Ա|Իվանե Զաքարյանի]] և վրաց թագաժառանգ [[Գեորգի Լաշա]]յի գլխավորությամբ, ազատագրելով [[Սյունիք (նահանգ)|Սյունիքը]], Էլիկումի որդի Լիպարիտին կալվածներ են շնորհել [[Վայոց ձոր (գավառ)|Վայոց ձոր]] և [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունիք]] գավառներում, ինչպես նաև Աղստևի հովտում։ Տիրելով այդ կալվածներին՝ Լիպարիտը հիմնադրել է [[Զաքարյան իշխանապետություն]]ից վասալական կախվածության մեջ գտնվող Սյունիքի [[Օրբելյանների իշխանություն]]ը։
 
[[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում]], երբ սրվել են միջավատական հակասությունները, հզորացած Օրբելյանները հրաժարվել են ճանաչել [[Զաքարյաններ]]ի գերագահությունը։ Ի պատասխան դրա, իշխանուհի Գոնցա և նրա դուստր Խոշաք Զաքարյաններին հաջողվել է մոնղոլական իշխանավորների միջոցով Օրբելյաններին գրկելզրկել որոշ տիրույթներից։
 
[[Սմբատ Օրբելյան]]ը 1251 և 1256 թվականներին մեկնել է [[Կարակորում]] և Մանգու խանից ստացել «ինջու»-ական իրավունք (Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունը դարձել է անմիջապես մեծ խանին ենթակա քաղաքական միավոր, ուր վերացել է մոնղոլական հարկահավաքների մուտքը), որը նրան հնարավորություն է ընձեռել ընդարձակել քաղաքական ազդեցությունը, առաջնություն նվաճել Վայոց ձորում և հարակից գավառներում մրցակից տոհմի՝ [[Խաղբակյաններ]]ի նկատմամբ, Սյունիքի սահմաններում հորջորջվել «իշխանաց իշխան» և անգամ «արքա»։