«Դետանդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Detan.svg|250px|մինի|աջից|դետանդեր շարժիչի սխեման]]
'''Դետանդեր''' ({{lang-fr|detendre}}-թուլացնել), [[գազ]]ը սառեցնող [[մեքենա]], գործում է նրա ադիաբատ ընդարձակման հաշվին, որի հետևանքով կատարվում է արտաքին [[աշխատանք]]։ Դետանդերը հակառակ [[կոմպրեսոր]]ի, ընդարձակիչ մեքենա է, հիմնականում օգտագործվում է սառնություն ստանալու համար։ Կիրառվում է նաև գազերի խոր հովացման և հեղուկացման մեթոդով գազային [[խառնուրդ]]ները տարանջատող տեղակայանքներում և օդաորակավորիչ [[համակարգ]]երում։ Մխոցավոր դետանդերները ծավալային պարբերական գործողության մեքենաներ են, որոնցում սեղմված գազի ընդարձակման դեպքում նրա պոտենցիալ [[էներգիա]]ն փոխարկվում է արտաքին աշխատանքի։ Լինում են ուղղաձիգ և հորիզոնական, միայն բազմաշարք։ ՀիմականումՀիմնականում կիրառվում են բարձր (15-20 Մն/մ<sup>2</sup>) և միջին (2-8 Մն/մ<sup>2</sup>) ճնշման սառնարանային ցիկլերով տեղակայանքներում՝ գազի չափավոր ծավալային [[ծախս]]երի դեպքում։ Տուրբանդետանդերներն անընդհատ գործողության թիակավոր մեքենաներ են, որոնցում [[հոսք]]ն անցնում է ծայրափողակներով և ռոտորի պտտվող թիակների համակարգի [[փող]]ով։ Առաջինում պոտենցիալ էներգիայի մի մասը փոխարկվում է [[կինետիկ էներգիա]]յի, իսկ երկրորդում հոսքի էներգիան փոխարկվում է մեխանիկական աշխատանքի։ Կախված հոսքի շարժման ուղղությունից՝ լինում են կենտրոնաձիգ, կենտրոնախույս և առանցքային, ըստ ծայրափողակներում գազի ընդարձակման աստիճանի՝ ակտիվ ու ռեակտիվ, ըստ ընդարձակման աստիճանների թվի՝ միայն բազմաստիճան։ Տուրբադետանդերները հիմնականում կիրառվում են ցածր ճնշման (0,4-0,8 Մն/մ<sup>2</sup>) սառնարանային ցիկլերով տեղակայանքներում՝ գազի զգալի ծավալային ծախսերի (40-4000 մ<sup>3</sup>/ժ) համար։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=354}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դետանդեր» էջից