«Աստղադիտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չNo edit summary
Տող 54.
Աստղադիտակների տիեզերք դուրս բերումը թույլ է տալիս նաև բարձրացնել նրանցով կատարվող դիտարկումների որակը: Չնայած այն հանգամանքին, որ օպտիկական միջակայքում մթնոլորտը թափանցիկ է, բայցևայնպես [[Ռելեի ցրում|Ռելեի ցրման]] պատճառով այն տարբեր ձևերով է անցկացնում տարբեր ալիքի երկարությամբ լույսը, ինչը հանգեցնում է երկնային մարմինների լուսային սպեկտրների աղճատմանը (սպեկտրը տեղաշարժվում է դեպի կարմիր գույնը): Բացի այդ մթնոլորտը ոչ միշտ է միասեռ, այնտեղ անընդհատ առկա են հոսանքներ (քամիներ), ինչը բերում է պատկերի աճատմանը: Այս ամենի պատճառով Երկրի վրա տեղակայված աստղադիտակների լուծման կարողությունը սահմանափակված է մոտ 1 անկյունային վայրկյան ճշտությամբ, անկախ աստղադիտակի [[Ապերտուրա (օպտիկա)|ապերտուրայից]]: Այս խնդիրը հնարավոր է մասնակիորեն լուծել [[ադապտիվ օպտիկա]]յի միջոցով, որը մասնակիորեն չեզոքացնում է վերը նշված ազդեցությունները, ինչպես նաև տեղակայելով աստղադիտակները բարձր լեռներում, որտեղ մթնոլորտը ավելի նոսր է, սակայն առավել լավ արդյունքներ կարելի է ստանալ տիեզերքից դիտարկումներ կատարելիս: Մթնոլորտից դուրս նրա կողմից առաջացող աղճատումները ամբողջովին բացակայում են, այդ իսկ պատճառով աստղադիտակի առավելագույն տեսական լուծման կարողությունը որոշվում է միայն նրա [[դիֆրակցիայի սահման]]ով՝ φ=λ/D: Օրինակ, 2,4 մ տրամագծով հայլի ունեցող տիեզերական [[Հաբլ (տիեզերական աստղադիտակ)|Հաբլ]] աստղադիտակի տեսականորեն հաշվարկված լուծման կարողությունը 555 նմ ալիքի երկարության վրա կազմում է 0,05 անկյունային վայրկյան (Հաբլի իրական լուծման կարողությունը կազմում է 0,1 վայրկյան, բայց այն միևնույն է մի կարգով ավելի լավն է քան երկրային աստղադիտակներինը):
 
Ռադիո միջակայքերում տիեզերքից կատարվող դիտարկումները նույնպես ավելի ճշգրիտ են, սակայն մեկ այլ պատճառով: Ռադիոաստղադիտակների լուծման կարողությունը իսկզբանեի սկզբանե շատ փոքր է, սակայն եթե միացնում են երկու ռադիոաստղադիտակ, ստեղծելով [[ռադիոինտերֆերոմետր]], կարելի է զգալիորեն բարձրացնել դիտարկումների ճշգրտությունը: Եթե այս երկու ռադիոաստղադիտակների միջև եղած հեռավորությունը (այսպես կոչված ''ռադիոինտերֆերոմետրի հիմքը'') հավասար է L-ի, ապա անկյունային լուծման կարողությունը որոշվում է արդեն ոչ թե φ=λ/D բանաձևով, այլ φ=λ/L: Սակայն երկրային աստղադիտակների համար այս արժեքը ակնհայտորեն չի կարող գերազանցել Երկրի տրամագծի արժեքը։ Փոխարենը արձակելով աստղադիտակներից մեկը հեռավոր տիեզերք, կարելի է զգալիորեն մեծացնել դիտարկումների ճշգրտությունը։ Օրինակ, [[Ռադիոաստրոն]] տիեզերակն ռադիոաստղադիտակի լուծման կարողությունը, երբ այն աշխատում է Երկրի վրա տեղակայված աստղադիտակի հետ միասին ռադիոինտերֆերոմետրի ռեժիմում (հիմքը կազմում է 390 հազ. կմ), կկազմի 8-ից մինչև 500 աղեղի միկրովայրկյան կախված ալիքի երկարությունից (1,2 - 92 սմ)։
 
=== Բարձր էներգիայի ճառագաթման դիտարկման աստղադիտակներ ===