«Grand Theft Auto IV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 26.
'''«Grand Theft Auto IV»''', [[2008]] թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն-արկածային ժանրի [[համակարգչային խաղ]], շութեր երրորդ դեմքից։ Թողարկվել է 2008 թվականի [[ապրիլի 29]]-ին՝ «[[PlayStation 3]]» և «[[Xbox 360]]» կոնսոլների, ինչպես նաև նույն թվականի [[դեկտեմբերի 2]]-ին՝ «[[Microsoft Windows]]» համակարգի համար։ [[Grand Theft Auto (վիդեոխաղեր)|«Grand Theft Auto» խաղաշարի]] թվով 11-րդ արտադրանքն է
 
Խաղի գործողություններն ընթանում են [[Նյու Յորք]]ի նախատիպով ստեղծված Լիբերթի սիթի գեղարվեստական քաղաքում։ Գլխավոր հերոսն է [[Բոսնիական պատերազմ]]ի վետերան [[Նիկո Բելիկ]]ը, ով փախչելով իր անցյալից գաղթում է Լիբերթի սիթի՝ խաղային սցենարի ողջ ընթացքում ճակատագրի հեգնանքով ընդհարվելով հանցագործ խմբավորումների և դրանց առաջնորդների հետ: «Բաց աշխարհ» ձևաչափով խաղը թույլ է տալիս օգտատերերին ազատորեն տեղաշարժվել Լիբերթի սիթիով, որը բաղկացած է երեք հիմնական կղզիներից: [[2009]] թվականի վերջերին «Rockstar»-ը թողարկում է նաև 2 լրացումային փաթեթներ՝փաթեթ՝ «The Lost and Damned» և «The Ballad of Gay Tony», որոնց դեպքերը զարգանում են «Grand Theft Auto IV»-ի գործողություններին զուգընթաց, սակայն երկու այլ [[պրոտագոնիստ]]ներով։
 
Խաղի մշակումն սկսվել է դեռևս «[[Grand Theft Auto: San Andreas]]»-ի թողարկումից հետո: Աշխատանքը բաժանվել է «Rockstar»-ի՝ աշխարհի տարբեր անկյուններում տեղակայված ստուդիաների միջև։ Գրաֆիկական առումով խաղն անցում կատարեց առավել իրատեսական և մանրամասն ոճի և տոնայնության։ Ի տարբերություն նախորդ թողարկումների, սույն խաղը առանձնապես ներշնչված չի եղել գեղարվեստական ֆիլմերից, դրա փոխարեն շեշտը դնելով ինքնատիպ խաղային սցենար ստանալու վրա: Քաղաքի մոդելն արտածելու համար, ծրագրավորողները զննումներ էին կատարում Նյու Յորք քաղաքի ողջ անկյուններում՝ ստացված տեսանյութերն ու պատկերները փոխանցելով դիզայներական թիմին։