«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 236.
[[Բաքու|Բաքվի]] [[Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու)|Սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը]] 1930-ական թթ-ի սկզբին քանդեցին և տեղը կառուցեցին կոնսերվատորիայի շենքը։
 
=== Գրականագիտական գործունեություն ===
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը։ Դեռևս ուսանողական տարիներին նա հետաքրքրել է գրականությամբ ու բավական խորը ուսումնասիրել [[Շեքսպիր]]ի ժառանգությունը։ Վանում բնակության տարիներին նա գրել է մի շարք աշխատությունների նրան նվիրված։ Այդ նույն շրջանում նա նաև հայերեն է թարգմանել քրդական աշխատություններ<ref name="ourbaku"/>։
 
Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել։ Հատկանշական են [[Հովհաննես Թումանյան]]ի մասին նրա հուշերը։
 
=== Կյանքի վերջին տարիները ===
Քաջազնունին Հայաստան է վերադարձել [[1924]] թ-ին։ «Սովետական Հայաստան» թերթին տված հարցազրույցում նա նշել է.
<blockquote style="background:#f1f1f1; padding:10px;">''Սովետական Հայաստան գալու իմ նպատակը աշխատանքն է։ Ես ունեմ մեծ ցանկություն աշխատելու իմ մասնագիտական ոլորտում Հայաստանում։''</blockquote>Հետագա տարիներին դասավանդել է [[Երևանի պետական համալսարան]]ում։ Համալսարանում նա դասավանդում էր Ճարտարապետական պլանավորում առարկա։ Նա հանդիսացել է նաև Պետնախագիծ ինստիտուտի տեխնիկական խորհրդի անդամ։ Նրա նախագծով ու անմիջական հսկողության ներքո կառուցվել են բամբակի գործարաններ Երևանում ու Սարդարապատում, ինչպես նաև ձեթի ու սապոնի գործարաններ Երևանում՝ իրենց հարակից շինություններով, ինչպես նաև բնակելի թաղամասներ աշխատողների համար։ Դրանք դարձան Սովետական Հայաստանում առաջին արդյունաբերական շինությունները<ref name="hayazg"/>։
Տող 257.
Հետմահու արդարացվել է՝ 1955 թվականին։
 
=== Ընտանիք ===
Հովհաննես Քաջազնունին ամուսնացել է Սաթենիկ Միրիմանյանի հետ 1889 թվականի ամռանը ՝ անկախ այն փաստից, որ Սաթենիկի հայրը ծայր աստիճան դեմ էր իրենց ամուսնությանը։<ref name="nakhsh">[http://nakhshkaryan.blogspot.com/2014/05/blog-post_4.html#.VF0lVtYf_bw ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Հովհաննես Քաջազնունի]</ref>