«Թադևոս Հակոբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
Առաջին խումբը վերաբերում է Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, հատկապես՝ [[Անի]]ին (1985)։ Հեղինակը քննել, ստացված արդյունքներն ընդհանրացրել ու տվել է հայագիտության համար բազմաթիվ գործեր։ Աշխատությունների երկրորդ խումբը նվիրված է աշխարհագրության պատմությանը, որոնցում հեղինակը լայն ընդգրկմամբ և գիտական մեծ հմտությամբ տարբեր դարաշրջանների սոցիալ-քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա քննության է առել ժամանակի աշխարհագրական գիտության նվաճումները, դրանց ցարգացման խնդիրներն ու առանձնահատկությունները։ Այս խմբի աշխատությունների նշանակությունը դուրս է եկել համահայկական շրջանակներից։ Երրորդ խումբը վերաբերում է քաղաքամայր [[Երևան]]ին։ Հնագիտական, պատմագրական, արխիվային նյութերն ի մի բերելով՝ նա համակողմանիորեն ներկայացրել է մայրաքաղաքի պատմության ուղին, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի բնորոշ կողմերը։ Առանձնապես ուշագրավ է «[[Երևանի պատմությունը (1500-1800 թթ.)|Երևանի պատմությունը]]» քառահատոր աշխատությունը, որը նյութերով հանրագիտական երկ է։
 
Թադևոս Հակոբյանը [[Հովհաննես Բարսեղյան]]ի և [[Ստեփան Մելիք-Բախշյան]]ի հետ համատեղ գիտահետազոտական գործունեության շնորհիվ ստեղծել է տեղանունների հինգհատորանոց կոթողային բառարան («[[Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան]]»)<ref>[http://ah.do.am/mer_masin/nshanavor_demq/hakobyan_tadevos_xachaturi.htm Թադևոս Խաչատուրի Հակոբյան]</ref>։ Սույն աշխատությունը, փաստորեն, հենց Պատմական [[Հայք (երկիր)|Հայքի]] տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է։<ref>Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան: Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5: Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986-2001։</ref> [[2003]] թ. այդ եզակի բառարանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։
Մինչ այդ՝ 1960 թ., լույս էր տեսել [[Ստեփանոս Օրբելյան]]ի մասին իրԹադևոս Հակոբյանի աշխատությունը, 1966 թվականին՝ նրա հեղինակած [[Սյունիքի թագավորություն]]ը երկը։
 
== Կոչումներ ==