«Մետր (երաժշտական)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
 
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Մետր (այլ կիրառումներ)}}
'''ՄԵՏՐՄետր''', երաժշտության ռիթմի կազմակերպման համակարգը։ Գոյանում է ժամանակի շեշտված («ուժեղ») և անշեշտ («թույլ») մասերի ցիկլային հավասարաչափ պուլսացիայից, որը տևողությունների միասնական չափման և դրանց բազմազան հարաբերություններն իրականացնելու հիմք է դառնում։ Ամեն մի ցիկլը կազմում է մեկ տակտ։ Լինում են պարզ (երկմաս և եռամաս), բարդ (միանման պարզ բաղկացուցիչներից կազմված), խառը (տարբեր բաղկացուցիչներից կազմված), պարբերաբար և ոչ պարբերաբար հաջորդափոխվող ու անկանոն մետրեր կամ տակտեր (տես նաև [[Չափ]])։ Մետր հաս¬
կացությունը ծագել է անտիկ արվեստում։ Սկզբնական դերն է եղել՝ բանաստեղծությունն ու մեղեդին իրենց միասնության մեջ ենթարկել ժամանակային համամասնականության գեղագիտական սկզբունքին։ Որոշիչը եղել է խոսքի մետրը (երկար և կարճ ձայնավորներով շեշտված և անշեշտ վանկեր)։ Չափանմուշը, որին բազմապատիկ են եղել վանկային բոլոր տևողությունները, կոչվել է պրոտոս քրոնոս (թարգմ. — առաջնային, հիմնական ժամանակ)։ Մետրը երաժշտության արտահայտչամիջոց է և, որպես այդպիսին, գործում է ռիթմի հետ համատեղ, նրան ենթարկված վիճակում։ Մետրն ունի նաև այս
կամ այն սեփական արտահայտչականությունը, օրինակ, երաժշտական երկի հնչյունները միմյանց հարաբերակցվում են նաև յուրատեսակ մետրական ֆունկցիայով (տակտային ուժեղ մասերում առանձնահատուկ ընդգծվում են և այլն), երկմաս մետրը ընդհանուր առմամբ առաջ է բերում առավել պարզ, բնական (կենսական երևույթներում շատ նմանակներ ունեցող) շարժման զգացողություն, եռամաս մետրը «սահուն», «հոսուն» է՝ ավելի «պարային»,