«Կաստաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Կաստաներ''' ({{lang-pt|casta}}-[[տոհմ]], [[սերունդ]], {{lang-lat|castus}}-մաքուր, սանսկրիտ. համարժեքը՝ ջատի), իրար հետ սահմանափակ հաղորդակցմամբ, անփոփոխ մասնագիտությամբ և ընդհանուր առասպելական նախահայր ունեցող մարդկանց ներամուսնական խմբեր։ Կաստաների համակարգի ձևավորման վրա մեծապես ազդել է աշխատանքի հասարակական բաժանումը։ Կաստայական բաժանման առանձին նշաններ եղել են [[Հին Եգիպտոս]]ում, [[Իրան]]ում, [[Չինաստան]]ում, [[Ճապոնիա]]յում և այլուր։ Սակայն կաստաների համակարգը առավելապես զարգացել և պահպանվել է [[Հնդկաստան]]ում։ Կաստաներ գոյություն են ունեցել դեռևս [[Հին Հնդկաստան]]ում և օրինականացվել են [[կրոն]]ի կողմից։ [[Միջնադարյան Հնդկաստան]]ում կաստաները դարձել են [[ֆեոդալական հասարակություն|ֆեոդալական հասարակության]] հիերարխիական կառուցվածքի հիմքը՝ փոխարինելով [[վարնաներ]]ին։ Կաստայական հիերարխիայի վերին աստիճանին գտնվել են հոգևոր և աշխարհիկ ֆեոդալների կաստաներ, նրանցից ցած՝ համայնքների լիիրավ անդամների ռազմա-երկրագործական կաստաներ և քաղաքային առևտրա-վաշխառուական կաստաներ, ավելի ցած՝ արհեստավորների և համայնքների ոչ լիիրավ անդամների կաստաներ, ամենացածում՝ կիսաստրուկ-կիսաճորտերի կաստաներ, որոնք, բացի [[երկրագործություն]]ից, զբաղվել են «անմաքուր» մասնագիտություններով ([[ավլող]]ներ, [[կաշեգործ]]ներ, [[կոշկակար]]ներ և այլն) և կոչվել են «[[անձեռնմխելիներ]]»։ Կաստաների գլուխ կանգնած էին կաստայական խորհուրդները, որոնք վերահսկել են կաստաների անդամների տնտեսական և հասարակական գործունեությունը, հետևել կաստայական օրենքների կատարմանը և իրագործել արդարադատությունը։ [[Անգլիա]]կան գաղութարարները ձգտել են պահպանել կաստայական կարգը Հնդկաստանում՝ աշխատավորների շահագործումն ուժեղացնելու և ազգային-ազատագրական շարժումը պառակտելու համար։ Սակայն կապիտալիստական հարաբերությունների զարգացումը երկրում խախտել է կաստաների հասարակական-տնտեասական հիմքը։ Հնդկական հանրապետության սահմանադրությունը ([[1950]]) ճանաչել է կաստաների իրավահավասարությունը։ Միջոցառումներ են ձեռնարկվում «անձեռնմխելիների» դրությունը բարելավելու համար։ Սակայն կաստայական տարբերությունները պահպանվում են և խոչընդոտում երկրի տնտեսական, հասարակական և մշակութային առաջընթացը։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=277}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կաստաներ» էջից