«Միխայիլ Վրուբել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
Հետևելով Ա․ Ա․ Իվանովի և [[Նիկոլայ Գե]]ի ավանդույթին՝ Վրուբելը իր ստեղծագործությունում արծարծել է կեցության, բարու և չարի, աշխարհում մարդու տեղի մասին բարոյա-փիլիսոփայական․ հարցեր։ Սակայն 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուս, գեղարվեստական մշակույթի բարդ ու հակասական զարգացման պայմաններում այդ հարցերը լուծելու ձգտումը իր դարաշրջանի հասարակական պայքարից մի կողմ կանգնած Վրուբելը հանգեցրել են սոսկ մարդու հոգևոր կյանքում ելք գտնելու տանջալի որոնումների։ Սա Վրուբելի ստեղծագործությանը հաղորդել է սուբյեկտիվ, անհատապաշտական, երբեմն նաև միստիկ հիվանդագին գծեր։ Վրուբել դիմել է միջնադարյան և Վերածննդի ռոմանտիկ թեմաների, անտիկ դիցաբանությանն ու ռուսական հեքիաթին, նրա ստեղծագործություններում սակավ չեն նաև ռուս, վաղ սիմվոլիզմի պոեզիային բնորոշ առեղծվածային տարրերն ու խորհրդավորությունը։ Գեղարվեստական ստեղծագործության բազմակողմանիությունը որպես արվեստը կյանքին կապելու երազանքի արտահայտություն, բարձր մոնումենտալ ոճի և ազգային ձևի որոնումները, բարդացված ռիթմերով զարդանախշային լուծումների նկատմամբ հակումը Վրուբելի աշխատանքներին հաղորդել են «մոդեռն» ոճին բնորոշ գծեր, որն առանձնապես հաաուկ է նրա մի քանի պաննոներին։ Սակայն Վրուբելի ստեղծագործությունը անհամեմատ լայն է և՛ սիմվոլիզմից, և՛ «մոդեռն» ոճից։ Աշխարհի բարդ պատկերն ստեղծելու ձգտումը Վրուբելին հանգեցրել է իր գործերում մարդկային զգացումների աշխարհի և բնության աշխարհի օրգանական միահյուսմանը («Պան», [[1899]] թվական, «Եղրևանի», [[1900]] թվական, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ [[1884]]—[[1889]] թվականներին Վրուբել ապրել է Կիևում, ուր ստեղծել է սրբապատկերներ և մի շարք որմնանկարներ Կիրիլովյան եկեղեցում։ «Նկարչության ոլորտում հայտնիության համար» [[1905]] թվականի [[նոյեմբերի 28]]-ին նրան շնորհվեց գեղանկարչության ակադեմիկոսի կոչում՝ նրա գեղանկարչական գործունեության ավարտի պահին։
[[Պատկեր:Vrubel Self Portrait 1885.jpg|250px|մինի|ձախից|Միխայիլ Վրուբել]]
Կտրուկ, բեկվող գիծը, մի քանի պլանների համադրումը առարկայի պատկերում, ծավալի մասնատումը բազմաթիվ փոխկապակցված, փոխհատվող նիստերի ու հարթությունների, լայն խճանկարչական գունաբիծը, վիտրաժ հիշեցնող վառվող գույների հուզական զուգորդումը Վրուբելի ստեղծագործության մեջ դարձել են աշխարհի տագնապալի և դրամատիկական այն ընկալման արտահայտչամիջոցները, որը շատ բանով պայմանավորում է նրա ստեղծագործության յուրօրինակությունը։ [[1899]] թվականի վերջին, փոխադրվելով [[Մոսկվա]], Վրուբել ընդգրկվել է Աբրամցեոյի գեղարվեստական խմբակում։ Այդ տարիներին Վրուբել ստեղծել է պաննոներ և հաստոցային գործեր («[[Վենետիկ]]», [[1893]] թվական, Ռուսական թանգարան, «[[Իսպանիա]]», մոտ [[1894]] թվական և «Գուշակուհի», [[1895]] թվական, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), մասնակցել է ներկայացումների ձեավորման (հիմնականում Ս․ Ի․ Մամոնտովի մասնավոր ռուսական օպերայում, Մոսկվա), ստեղծել մայոլիկայից քանդակների էսքիզներ («Եգիպտուհի» և այլն, [[1899]]-[[1900]] թվականներին, [[Տրետյակովյան պատկերասրահ]]), հանդես եկել որպես ճարտարապետ (Ս․ Ի․ Մամոնտովի տան ճակատի նախագիծ, [[1891]] թվական) են։ Այդ նույն տարիներին Վրուբել աշխատել է [[Միխայիլ Լերմոնտով]]ի գործերի պատկերազարդման վրա։ Վրուբելի ստեղծագործության գլխավոր թեման մոսկովյան շրջանում դարձել է Դևի թեման։ «Դև»-ում (1890, Տրետյակովյան պատկերասրահ) և Մ․ Յու․ Լերմոնտովի նույնանուն պոեմի պատկերազարդումներում (ջրաներկ, ճերմակ, 1890—91, Տրետյակովյան պատկերասրահ, Ռուս, թանգարան և այլ հավաքածուներ) Վրուբելը սիմվոլիկ ձեով արծարծել է բարու և չարի հավերժական հարցերը, ստեղծել կենցաղայինն ու իրականության անարդարությունը չընդունող, իր մենակությունը ողբերգականորեն զգացող հերոսական անհատի, ըմբոստի՝ յուրօրինակ կերպով հասկացած իր իդեալը։ Սոցիալ․ ծանր հակասությունների և հասարակական աններդաշնակությունների դարաշրջանը, նախահեղափոխական ժամանակաշրջանի խռովարարական տրամադրությունները իրենց ազդեցությունն են գործել Դևի թեմայի վրա Վրուբելի աշխատանքի ժամանակ, որն ավարտել է «Դևը գահավիժած» նկարով ([[1902]] թվական, Տրետյակովյան պատկերասրահ)․ բեկված ձևերի անսովորությունը ընդգծում է Դևի կործանումը, դատապարտվածությունը, ինչպես և արտացոլում նկարչի վիթխարի ներքին լարվածությունը, հիրավի ողբերգական ուժի տեր հերոսի նրա տենդագին որոնումները։ Վ․ ստեղծել է մի շարք դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում կերպարի փիլ․ խորությամբ, բնորդի մեջ անսովորն ընդգծելու ձգտումով («Ս․ Ի․ Մամոնտով», 1897, «Կ․ Դ․ Արցիբուշե», [[1897]] թվական, «Ն․ Ի․ Զաբելա-Վրուբել», [[1898]] թվական, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, «Որդու դիմանկարը», ջրաներկ, ճերմակ, մատիտ, 1902, Ռուս, թանգարան)։ 1900-ական թվականներին Վրուբելի ստեղծագործությունը ձեռք է բերել ողբերգական խոստովանության բնույթ, նրանում աճել են հիվանդագին ընկճվածության գծերը (1902 թվականից Վրուբելը տառապել է ծանր հոգեկան հիվանդությամբ և [[1906]] թվականին՝ կուրացել)։ Վրուբելի այդ տարիների լավագույն աշխատանքներն են գրաֆիկական դիմանկարները («Վ․ Յա․ Բրյուսով», ածուխ, սանգինա, կավիճ, 1906 թվական, Տրետյակովյան պատկերասրահ և այլն)։ Ոգեշնչվածությունը բնորոշ է նաև Վրուբելի համեմատաբար ոչ բազմաթիվ բնանկարներին, նատյուրմորտներին։ Վրուբելի մի շարք աշխատանքներ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում (այդ թվում՝ Հ․ Շամշինյանի դիմանկարը, [[1883]] թվական, տուշ, գրիչ) և Արամ Աբրահամյանի հավաքածուում ([[Երևան]])։
 
== Վրուբելի մասին ==