«Ձիրավի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
===Բուն մարտը===
 
Գարնանը պարսկական բանակը, [[Ատրպատական]]ից ներխուժելով [[Մեծ Հայք]] և հասնելով Ձիրավի դաշտ, բանակել է հայկական և հռոմեական զորաճամբարի դիմաց։ Ճակատամարտն սկսվել է վաղ առավոտյան՝ հայկական զորքերի հարձակումով և շարունակվել մինչև ուշ երեկո։ Հռոմեական պատմիչ [[Ամմիանոս Մարկելինոս]]ը վկայում է, որ [[Վաղես]] կայսրը իր զորքին հանձնարարել էր սոսկ պաշտպանվել և չդիմել հարձակողական գործողությունների։ Իսկ [[Մովսես Խորենացի]]ն գրում է, որ ճակատամարտի ընթացքում հռոմեական վահանակիր հետևազորը բավարարվել է երբեմն նահանջի դիմաց հայկական ջոկատներին վահանափակելով և թշնամու հակագրոհներից պաշտպանելով։ [[Սպանդարատ Կամսարական|Սպանդարատ Կամսարականի]] գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախել և փախուստի է մատնել նրան։ Ղեկերի Շերգիր թագավորը մարտում սպանվել է, իսկ աղվանների Ուռնայր թագավորը՝ վիրավորվել։ Սմբատ Բագրատունին, հետապնդելով մարտադաշտից ճողոպրած Մերուժան Արծրունուն, [[Կոգովիտ]] գավառի արևելյան ճահճուտների (Շամբի) մոտ ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան։ Ծանր կորուստներ կրած և մարտական դասավորությունը կորցրած պարսկական բանակը, չդիմանալով հայկական զորքի գրոհներին, դիմել է խուճապահար փախուստի։ Հայկական հեծելազորը թշնամու մնացորդներին հալածել է մինչև [[Ատրպատական]]։
 
===Հետևանք===