«Օնորե Դոմիե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
Դոմիեն ծնվել է [[1808]] թվականին [[Մարսել]]ում ապակեգործի ընտանիքում։ Մանուկ հասակից հրապուրվում է նկարչությամբ, յուրացնում [[Վիմագրություն|վիմագրողի]] վարպետությունը։ Սկզբնական շրջանում վաստակում էր երաժշտական և գովազդային հրատարկությունների համար վիմագիր-պատկերազարդումներ կատարելով։ 1832 թվականին արքայի ծաղրանկարի համար («Գարգանտյունա», 1831) Դոմիեին կես տարով ձերբակալեցին։ 1848-1871 թվականներին ստեղծում է մոտ 400 վիմագրեր և նույնքան պատկերզարդումներ մատիտով։
 
1840-ական թվականներին մեծ ճանաչում ձեռք բերեց քաղաքական իրադարձությունների, [[Ֆրանսիա]]յի տվյալ ժամանակաշրջանի ականավոր անձանց հասարակական և անձնական կյանքը պատկերող ծաղրանկարներով։ [[Լուի Ֆիլիպ]]ի ժամանակաշրջանում սկսում է աշխատել [[Շարլ Ֆիլիպոն]]ի «Caricature» երգիծական ամսագրում։ Դոմիեի նկարը չոր է և կոշտ, սակայն նրա պատկերած ձևերը և գները լի են կյանքով, ապշեցուցիչ ճշմարտությամբ և դրա հետ մեկտեցմեկտեղ սուր ծաղրով։ Նկարչի ծաղրանկարները սկսեցին հայտնվել «Charivari» ամսագրում։ Դրանք հատվածներ էին «Ռոբեր Մարկերի արկածներ»-ից (Ֆիլիպոնի ստորագրությամբ)։
 
Այդ շարքին հաջորդեցին մյուսները՝ «Les Actualites», «Les Divorceuses», «Les Femmes socialistes», «Les Philantropes du jour», «Les Grecs», «Les Gens de justice», «Les Pastorales», «Locataires el proprietaires», «Les beaux jours de la vie» և այլն։ 1848 թվականի հեղափոխությունը թեմա էր նրա 2 ալբոմների՝ «Idylles parlementaires» и «Les Representants representes» համար, որտեղ արտահայտում էր իր քաղաքական համոզմունքները<ref>Frusco, Peter, Janson, H.W., The Romantics to Rodin, George Braziller, Inc., 1980.</ref>։ 1871 թվականին Դոմիեն դարձավ [[Փարիզի կոմունա]]յի անդամ։
 
Դոմիեի գեղանկարներից հայտնի են «Ապստամբություն» (1848), «Ջրաղացպանը, նրա որդին և ավանակը» (1849), «Հարսանիք ուղևորվող Դոն Քիշոտը» (1851) և «Լվացարարուհին» (1861).: Նկարեց մինչև կյանքի վերջը, նույնիսկ երբ կուրացավ։ Նրա գրոտեսկային, չափազանցված, դիտավորյալ կոպիտ պատկերված կերպարները հիացմունք էին առաջացնում Մանեի և Դեգայի մոտ։ Կա կարծիք, որ Դոմիեն առաջին [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստն]] էր։
 
== Զանգվածային մշակույթում ==
1992 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր [[Ջեֆ Դանբար]]ը նկարչի նկարների հիման վրա նկարահանեց կարճամետրաժ «Դոմիեի օրենքը» անիմացիոն ֆիլմը<ref>[http://www.imdb.com/title/tt0205855/ Daumier's Law (1992) - IMDb]</ref>։ Ֆիլմի ստեղծման գաղափարը պատկանում էր Դանբերի ընկերոջը՝ երաժիշտ [[Փոլ ՄաքՔարթնի]]ին և կնոջը՝ Լինդային։ ՄաքՔարթնին գրեց նաև ֆիլմի երաժշտությունը։ ՖիլմըՖիլմն արժանացավ [[BAFTA]] կինոմրցանակի՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ։
 
== Պատկերասրահ ==