«Հույների ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
== Պատմություն ==
1915 թվականի մարտին [[Զմյուռնիա|Զմյուռնիա]] (հայերեն) կամ [[Սմիրնա|Սմիրնա]] (հունարեն) (այժմ՝ [[Իզմիր]]) քաղաքում և շրջակայքում, ինչպես նաև Սև ծովի ափամերձ [[Պոնտոս|Պոնտոս]] երկրամասում [[Երիտասարդ թուրքեր|երիտթուրքերը]] իրականացրեցին այն հույների եղեռնը, որոնք դրանից կարճ ժամանակ առաջ զորակոչվել էին օսմանյան բանակ:<ref>Հույների ցեղասպանության ժամանակ ամեն ինչ կատարվում էր այն նույն սցենարով, որով իրականացվում էր հայոց ցեղասպանությունը: Օսմանյան իշխող վերնախավի առաջին խնդիրն էր՝ չեզոքացնել, վերացնել ցեղասպանության ենթակա որևէ ժողովրդի կռվող, մարտունակ ուժը՝ զորակոչի ենթակա արական բնակչությունը: - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան</ref>: Ըստ [[Գերմանական կայսրություն|Գերմանական կայսրության]] [[Ռազմական կցորդ|ռազմական կցորդի]] վկայության՝ '''Օսմանյան կայսրության ռազմական նախարար [[Էնվեր փաշա]]ն''' իր իսկ մասին 1915-ի հոկտեմբերին ասել է հետևյալը. {{քաղվածք|'''Ես կցանկանայի Հունական հարցը պատերազմի ընթացքում... լուծել հենց այն ձևով, ինչ ձևով ես, կարծես, թե լուծեցի [[Հայկական հարց|Հայկական հարցը]]:'''}}
 
Թե՛ [[հայոց ցեղասպանություն|հայոց ցեղասպանության]] և թե՛ հույների ցեղասպանության մասին ''Օսմանյան կայսրությունում [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայի Միացյալ Նահանգների]] դեսպան [[Հենրի Մորգենթաու|Հենրի Մորգենթաուն]]'' վկայում է, որ օսմանյան կառավարության գործելաոճը երկու դեպքում էլ նույնն էր.
 
{{քաղվածք|''Հույների հանդեպ թուրքերը որդեգրել էին նույն գործելաոճը, ինչ հայերի դեպքում։ Նրանց զորակոչում էին Օսմանյան բանակ, հետո ընդգրկում աշխատանքային ջոկատներում՝ օգտագործելով [[Կովկաս|Կովկասում]] ու [[ռազմաբեմ|ռազմական գործողությունների թատերաբեմ]] հանդիսացող այլ շրջաններում ճանապարհներ կառուցելու համար։ Հույն զինվորները, հայերի նման, հազարներով մահանում էին ցրտից, սովից ու զրկանքներից։''}}