«Հույների ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
== Պատմություն ==
1915 թվականի մարտին [[Զմյուռնիա|Զմյուռնիա]] (հայերեն) կամ [[Սմիրնա|Սմիրնա]] (հունարեն) (այժմ՝ [[Իզմիր]]) քաղաքում և շրջակայքում, ինչպես նաև Սև ծովի ափամերձ [[Պոնտոս|Պոնտոս]] երկրամասում [[Երիտասարդ թուրքեր|երիտթուրքերը]] իրականացրեցին այն հույների եղեռնը, որոնք դրանից կարճ ժամանակ առաջ զորակոչվել էին օսմանյան բանակ:<ref>Հույների ցեղասպանության ժամանակ ամեն ինչ կատարվում էր այն նույն սցենարով, որով իրականացվում էր հայոց ցեղասպանությունը: Օսմանյան իշխող վերնախավի առաջին խնդիրն էր՝ չեզոքացնել, վերացնել ցեղասպանության ենթակա որևէ ժողովրդի կռվող, մարտունակ ուժը՝ զորակոչի ենթակա արական բնակչությունը: - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան</ref>: Ըստ [[Գերմանական կայսրություն|Գերմանական կայսրության]] [[Ռազմական կցորդ|ռազմական կցորդի]] վկայության՝ Օսմանյան կայսրության ռազմական նախարար [[Էնվեր փաշա]]ն իր իսկ մասին 1915-ի հոկտեմբերին ասել է հետևյալը. {{քաղվածք|'''Ես կցանկանայի Հունական հարցը պատերազմի ընթացքում... լուծել հենց այն ձևով, ինչ ձևով ես, կարծես, թե լուծեցի [[Հայկական հարց|Հայկական հարցը]]:'''}}
 
Թե՛ [[հայոց ցեղասպանություն|հայոց ցեղասպանության]] և թե՛ հույների ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայի Միացյալ Նահանգների]] դեսպան [[Հենրի Մորգենթաու|Հենրի Մորգենթաուն]] վկայում է, որ օսմանյան կառավարության գործելաոճը երկու դեպքում էլ նույնն էր.
 
{{քաղվածք|''Հույների հանդեպ թուրքերը որդեգրել էին նույն գործելաոճը, ինչ հայերի դեպքում։ Նրանց զորակոչում էին Օսմանյան բանակ, հետո ընդգրկում աշխատանքային ջոկատներում՝ օգտագործելով [[Կովկաս|Կովկասում]] ու [[ռազմաբեմ|ռազմական գործողությունների թատերաբեմ]] հանդիսացող այլ շրջաններում ճանապարհներ կառուցելու համար։ Հույն զինվորները, հայերի նման, հազարներով մահանում էին ցրտից, սովից ու զրկանքներից։''}}
 
Հետագայում [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]] և [[Արևելյան Թրակիա|Արևելյան Թրակիայի]] հույն բնակչության [[էթնիկական զտումներ]]ը ակտիվորեն վարվել են [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի]] գլխավորած թուրքական ազգայնականների կողմից՝ 1919-1922 թվականների [[Հույն-թուրքական պատերազմ|Հույն-թուրքական պատերազմի]] ժամանակ<ref name="rezol">[http://www.genocidescholars.org/sites/default/files/document%09%5Bcurrent-page%3A1%5D/documents/IAGS-Resolution-Assyrian%20and%20Greek%20Genocide.pdf Резолюция Международной ассоциации исследователей геноцида о признании геноцида греков и ассирийцев в Османской империи в Османской империи в 1914—1923 гг.]</ref><ref>Samuel Totten, Paul Robert Bartrop. [http://books.google.ru/books?id=_02aVgTaFDYC&pg=PA434&dq=Dictionary+of+genocide,+%D1%82%D0%BE%D0%BC+2&lr=#v=onepage&q=&f=false ''«Dictionary of genocide»'']. Greenwood Publishing Group, [[2008]], p 534 ISBN 0313346445, 9780313346446 стр. 335.</ref>: Դա ապացուցում է ցեղասպան հանցագործ երիտթուրքերի և ֆաշիստ քեմալականների հոգևոր և քաղաքական լիարժեք կապն ու ժառանգականությունը: Հենց [[1919 թվական]]ի [[մայիսի 19]]-ը՝ Մուստաֆա Քեմալ փաշայի զորքերի [[Սամսուն]] նավահանգստային քաղաքում ափ իջնելու և հույների ցեղասպանության երկրորդ ալիքի սկզբի օրը նշվում է որպես [[Պոնտոսի հույների ցեղասպանություն|Պոնտոսի հույների ցեղասպանության]] օր<ref>[http://news.genocide.ru/2008/05/19/531.htm 19 мая — День памяти жертв геноцида понтийских греков].</ref>: Ընդ որում, չնայած [[Հունաստանի թագավորություն|Հունաստանի]] և [[Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիայի]] միջև դաշնակցային կապերի փաստացի պահպանմանը 1918 թվականից հետո, երբ ավարտվել էր [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմը]], Բրիտանիան այդպես էլ աջակցություն չցուցաբերեց հույներին: