«Կաթոլիկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կյկ
Տող 5.
== Առանձնացման պատմություն ==
Ձևավորվել է մ.թ. առաջին հազարամյակում նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Կաթոլիկության սկզբնավորումը կարելի է տանել մինչև IV դար, երբ Հռոմի աթոռը, որի գլուխ կանգնած էր Հռոմի եպիսկոպոսը (պապ), իր իրավասությանը ենթարկեց Արևմուտքի եկեղեցիները՝ ձգտելով իր գերիշխանությունը տարածել նաև Արևելքում։ Հռոմի աթոռը սկսում է իրեն բարձր դասել տիեզերական մյուս աթոռներից (Կ. Պոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Երուսաղեմ) և միջամտել Արևելքի եկեղեցական գործերին։ Հակասություններն հետզհետե ավելի են սրվում VII–IX դդ.։ Հռոմի նկրտումներն ավելի ցայտուն են դառնում IX դարից, երբ ձևավորվում է պապականությունը, նրա վարչական և գաղափարական հիմքերը։ Հռոմը ստանում է նաև քաղաղաքական իշխանություն՝ 756 թվականին ստեղծելով կրոնապետություն՝ Պապական մարզը։ Հռոմի պապերի նկրտումներն Արևելքի նկատմամբ հանդիպում են Կ. Պոլսի պատրիարքների (Փոտ, Նիկողայոս Միստիկոս, Միքայել Կերուլարիոս) հակազդեցությանը։ 867 թվականին Հույն եկեղեցին խզում է իր կապերը Հռոմի եկեղեցուց։ Այդ խզումը իր վերջնակետին է հասնում 1054 թվականին, երբ Հռոմն ու Կ. Պոլիսը փոխադարձաբար նզովում են միմյանց։ Բաժանման դավանաբանական առիթը Արևմուտքի ընդունած «և Որդւոյ» (Filioque) վարդապետությունն էր, ըստ որի՝ Ս. Հոգին բխում է և Հորից և Որդուց։ Երկաբնակությունն ընդունող քրիստոնեական եկեղեցին բաժանվում է արևմտյան կաթոլիկական և արևելյան երկաբնակ ուղղափառ (օրթոդոքս) ճյուղերի։ Կաթոլիկությունը ձևավորվում է որպես դավանանք և եկեղեցական կազմակերպություն։
[[Պատկեր:Catholic Mass Fr. Edik Baroni.jpg|մինի|340x340փքս|Հայր Էդիկ Բարոնի]]
 
== Պապության պատմություն ==