«Արտակ Զեյնալյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3682 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
}}
'''Արտակ Հայկազի Զեյնալյան''' (ծնվ.՝ [[1969]] [[սեպտեմբերի 9]], [[Երևան]], [[Հայկական ԽՍՀ]]), [[Հայաստան|հայ]] քաղաքական գործիչ, [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով|ՀՀ ԱԺ]] [[ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորների ցանկ|6-րդ գումարման պատգամավոր]] ([[«Հանրապետություն» կուսակցություն]], [[«Ելք» դաշինք]], [[«Ելք» խմբակցություն]])<ref name="ՀՀԱԺպաշտկայք">[http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1172&lang=arm Արտակ Զեյնալյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում]</ref>:
 
Տիրապետում է [[հայերեն]]ին, [[ֆրանսերեն]]ին, [[ռուսերեն]]ին<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
== Կենսագրություն ==
 
[[1990]]-[[1997]] թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ [[Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատ]]ի կազմում,
[[1992]] թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
[[2001]] թվականին դարձել [[«Հանրապետություն» կուսակցություն|«Հանրապետություն» կուսակցության]] հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
=== Աշխատանքային գործունեություն ===
* [[1998]]-[[2001]] թվականներին աշխատել է [[ՀՀ առողջապահության նախարարություն]]ում՝ նախարարի տեղակալի պաշտոնում<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
* 2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:
* 2001 թվականից «[[Տանիք (հասարակական կազմակերպություն)|Տանիք]]» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «[[Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդ|Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի]]» անդամ է:
* 2011 թվականին դարձել է «[[Իրավունքի գերակայություն]]» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
* 2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
* 2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
Ինչպես նշված է Արտակ Զեյնալյանի պաշտոնական կենսագրության մեջ, հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ [[ՀՀ սահմանադրական դատարան|ՀՀ Սահմանադրական դատարանի]], շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, [[Մարդու իրավունքների Եվրոպական դատարան|ՄԻԵԴ]] ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
== Ընտանիք ==
Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
== Պարգևներ ==
* ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
* Արժանացել է բազմաթիվ կառավարական, գերատեսչական, գերատեսչական-միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների տարբեր պարգևատրումների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում`
* [[2011]] թվականին արժանացել է [[Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ]]ին` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար:
* Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006 թվականին տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013 թվականին տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպանը և արժանացել է Ոսկե բանալի մրցանակների<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
* [[2009]] թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Արտակ Զեյնալյանին շնորհել է «Պալատի պատվավոր անդամի» կոչումը՝ իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
* [[2014]] թվականին արաժանացել է «2014 թվականի Համընհանուր իրավունքների մրցանակին»՝ Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
* [[2016]] թվականին [[Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն|Հայաստանում ԱՄՆ դեսպանատան]] կողմից արժանացել է «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարում}}
 
55 447

edits