«Վառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}}
չNo edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Վառարան (այլ կիրառումներ)}}
'''Վառարան''', հարմարանք, որում [[վառելիք]]ի այրման կամ էլեկտրական էներգիայի փոխակերպման հետևանքով անջատվող ջերմությունն օգտագործվում է նյութերի ու շինվածքների ջերմամշակման կամ ջեռուցման համար։ Վառարաններ չեն համարվում շոգեկաթսաները, ագլոմերացման մեքենաները, որոշ էլեկտրական ջեռուցիչներ և մի շարք այլ ջերմային ագրեգատներ, որոնք համապատասխանում են վառարանի սահմանմանը։ Վառարանի հիմնական մասերն են՝ ջերմության գեներատորը, աշխատանքային տարածությունը, ջերմառուն, [[վառելիք]]ի կամ էլեկտրական էներգիայի մատուցման, ինչպես նաև այրման արգասիքների հեռացման հարմարանքները, [[նյութ]]երի և շինվածքների մատուցման, վառարանի միջով փոխադրման և վառարանից դուրսբերման մեխանիզմները, վառարանի աշխատանքի ավտոմատ կառավարման համակարգը, շինարարական կոնստրուկցիաները, [[վառելիք]]ի այրման արգասիքների ջերմության օգտագործման հարմարանքները (ռեկուպերատորներ, ռեգեներատորներ)։ Ըստ ջերմության աղբյուրի տարբերում են երկու հիմնական խմբի վառարան՝ բոցային (օրինակ, մեթոդական վառարան) և էլեկտրական (օրինակ, աղեղային էչեկարական վառարան)։ Առանձին խումբ են կազմում պլազմային վառարանները, էլեկտրոնաճառագայթային, [[օպտիկական վառարան]]ները և այլն։ Ըստ կիրառման ոլորտի վառարանները լինում են արդյունաբերական և կենցաղային։ Ըստ տեխնոլոգիական նշանակման ընդունված է հետնյալ ստորաբաժանումը, նյութերից խոնավությունը կորզելու համար նախատեսված (օրինակ, չորացման վառարան), տաքացնող (օրինակ, ջերմային վառարան), թրծավառարան, հալման (օրինակ, [[թուջահալոց]]), նյութի տարաբաղադրման (դիսոցման) և սուբլիմման (օրինակ, կոքսային վառարան) վառարաններ։ Վառարանների կառուցվածքային առանձնահատկությունների բազմազանությունը պայմանավորված է դրանց բազմազան նշանակումներով։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վառարան» էջից