«Ղրիմի պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
Պատերազմական գործողություններ ծավալվեցին [[Դանուբ]]ի, [[Ղրիմ]]ի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեներալ Մ. Գորչակովի ռուսական 82 հազարանոց բանակի դեմ շարժվեց Օմեր Փաշայի թուրքական 150 հազարանոց բանակը։ Ռուսական հրետանուն հաջողվեց ջախջախել թուրքական դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրքական 100 հազարանոց բանակի դեմ կանգնած էին [[Ախալցխա]]յի, [[Ախալքալաք]]ի, [[Ալեքսանդրապոլ]]ի և [[Երևան]]ի թույլ կայազորները (մոտ 5 հազար զինվոր)։ Ռուսական բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ [[Կովկասյան պատերազմ 1817-1864|կռվում էին լեռնականների դեմ]]։ Ղրիմից անհապաղ 16 հազարանոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ-վրացական 10 հազարանոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հազար զորք գեներալ [[Բարսեղ Բեհբութով]]ի հրամանատարության ներքո։ Թուրքական գլխավոր ուժերը (մոտ 40 հազար) [[Կարս]]ից շարժվեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհին թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուսական զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։
 
Թուրքերի [[Արդահան]]ի ջոկատը (18 հազար), փորձելով շարժվել դեպի [[Թիֆլիս]], [[նոյեմբերի 14]]-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատի կողմից։ [[Նոյեմբերի 19]]-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը (10-11 հազար) ջարդեցին թուրք,թուրքական գլխավոր ուժերը (36 հազար) [[Բաշկադըքլարի ճակատամարտ]]ում։ Ռուսական Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրքական նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ [[Պավել Նախիմով]]ի նավախումբը [[նոյեմբերի 18]]-ին [[Սինոպի ճակարտամարտ|Սինոպում ոչնչացրեց թուրքական Սևծովյան նավատորմը]]։
 
== Պատերազմի ընթացք ==