«Միհրդատյան պատերազմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
'''Միհրդատյան պատերազմներ''' մ.թ.ա. [[89]]-[[63]], մղվել են [[Հռոմ]]ի և [[Պոնտոս]]ի թագավորության միջև։ [[Հռոմ]]ը ձգտել է նոր տարածքներ գրավել [[Փոքր Ասիա]]յում, իսկ [[Պոնտոս]]ը՝ խոչընդոտել դրան, իր ազդեցությունը պահպանելու համար։ Միհրդատյան պատերազմներ են անվանվել [[Պոնտոս]]ի թագավոր [[Միհրդատ VI Եվպատոր]] Եվպատորիի անունով։
# Առաջին պատերազմը (մ․ թ․ ա․ [[89]]—[[84]]) սկսել է Միհրդատ VI, նվաճել է [[Հունաստան]]ը և [[Սև ծով]]ի առափնյա տարածքները, սակայն հռոմեական զորքերը Մուլլայի գլխավորությամբ կարողացել են կասեցնել նրա առաջընթացը, և [[84]]-ին կնքվել է Դարդանոսի բանավոր հաշտությունը։
# Երկրորդ պատերազմը (մ․ թ․ ա․ [[83]]—[[81]]) նշանակալի չի եղել։
# Երրորդ պատերազմը (մ․ թ․ ա․ [[74]]—[[63]]) դարձյալ սկսել է Միհրդատ VI, սակայն հռոմեական զորքերը, զորավար [[Լուկուլլոս]]ի գլխավորությամբ, դուրս են մղել Միհրդատ VI-ին իր սեփական երկրից, որից հետո նա անցել է [[Հայաստան]] և ապաստանել իր դաշնակից և փեսա [[Տիգրան Բ Մեծ]]ի մոտ։
Մ․ թ․ ա․ 69-ին [[Լուկուլլոս]]ը ներխուժել է [[Հայաստան]] (որը չէր մասնակցում Միհրդատյան պատերազմներին)։ Միհրդատյան պատերազմները վերածվել են հռոմահայկական պատերազմի։ Միհրդատին, որը հայկական ուժերի օգնությամբ փորձել էր վերանվաճել իր երկիրը, վերջին հարվածը հասցրեց [[Լուկուլլոս]]ին փոխարինած [[Պոմպեոս]]ը։ Միհրդատ VI փախավ Բոսպորի թագավորություն։ [[Պոնտոս]]ը սկսեցին կառավարել [[Հռոմ]]ի դրածոները։ Միհրդատյան պատերազմների հետևանքով [[Հռոմ]]ը տիրեց գրեթե ամբողջ [[Փոքր Ասիա]]յին։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=551}}
 
{{Հին աշխարհ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Հին Հռոմի պատերազմներ]]