«Ձմեռային հեքիաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 66.
Պիեսը սկսվում է երկու մանկության ընկերների՝ Լեոնտեսի՝ Սիցիլիայի արքայի և Պոլիքսենեսի՝ Բոհեմիայի արքայի զբոսանքի տեսարանով: Պոլիքսենեսը այցելում է Սիցիլիայի թագավորություն և իր հին ընկերոջ հետ վայելում է ժամանակը: Այնուամենայնիվ, ինն ամսից Պոլիքսենեսը որոշում է վերադառնալ իր թագավորություն`գործերը կարգի բերելու և որդուն տեսնելու համար: Լեոնտեսը հուսահատությամբ համոզում է Պոլիքսենեսին ավելի երկար մնալ, բայց նրա ջանքերն իզուր են անցնում: Այդ ժամանակ Լեոնտեսը որոշում է կնոջը՝ Հերմիոնեին ուղարկել համոզելու համար Պոլիքսենեսին: Հերմիոնեն համաձայնում է և կարճ զրույցից հետո Պոլիքսենեսը մնում է: Լեոնտեսը շփոթմունքի մեջ է ընկնում այն բանից, թե ինչպես Հերմիոնեն կարողացավ այդքան հեշտությամբ համոզել Պոլիքսենեսին և անսպասելիորեն սկսում է կասկածել, որ իր հղի կինը հարաբերություններ է ունեցել Պոլիքսենեսի հետ, և երեխան ապօրինի է: Լեոնտեսը հրամայում է Կամիլլոյին՝ Սիցիլիայի լորդին, թունավորել Պոլիքսենեսին: Փոխարենը Կամիլլոն զգուշացնում է վտանգի մասին Պոլիքսենեսին, և նրանք միասին փախչում են Բոհեմիա: Կատաղած նրանց փախուստից՝ Լեոնտեսը հանրայնորեն մեղադրում է կնոջը անհավատրմության մեջ և հայտարարում է, որ երեխան, ում կրում է իր կինը, ապօրինի է: Նա Հեմիոնեին բանտ է նետում՝ հակադրվելով ազնվականների բողոքներին և իր լորդերից երկուսին՝ Կլեոմենեսին ու Դիոնին, ուղարկում է Դելֆոսի գուշակի մոտ՝ համոզված լինելով, որ վերջինս կարդարացնի իր կասկածները: Այդ ընթացքում թագուհին աղջիկ է լույս աշխարհ բերում, և նրա հավատարիմ ընկերը՝ Պաուլինան երեխային տանում է արքայի մոտ՝ հույս ունենալով որ երեխան կմեղմի նրա սիրտը: Արքան ավելի է բարկանում և հրամայում է Պաուլինայի ամուսնուն՝ լորդ Անտիգոնուսին տանել երեխային և թողնել նրան ամայի մի վայրում: Կլեոմենեսը և Դիոնը վերադառնում են և գտնում Հերմիոնեին հրապարակավ ստորացված և կանգնեցված դատաստանի առջև: Նա պնդում է իր անմեղությունը և խնդրում է դատից առաջ կարդալ Գուշակի խոսքը: Գուշակը հաստատում է, որ Հերմիոնեն և Պոլիքսենեսը անմեղ են, Կամիլլոն ազնիվ մարդ է, և որ Լեոնտեսը չի ունենա ժառանգորդ մինչև իր կորուսյալ դուստրը չգտնվի: Լեոնտեսը խուսափում է լուրերից և չի ընդունում դրանք որպես ճշմարտություն: Երբ լուրը տարածվում է, հայտնի է դառնում, որ Լեոնտեսի որդին՝ Մամիլիուսը մահացել է՝ իր մոր հանդեպ անարդար մեղանդրանքների հետևանքով առաջացած հյուծող հիվանդությունից: Հերմիոնեն ուշագնաց է լինում և Պաուլինան տանում է նրան, ապա հայտնում է թագուհու մահվան մասին վերջինիս սրտաբեկ և հուսահատ ամուսնուն: Լեոնտեսը ողբում է՝ անցկացնելով իր մնացյալ օրերը զղջալով որդու կորստի, լքված դստեր և իր թագուհու համար:Այդ ընթացքում, Անտիգոնուսը թողնում է նորածնին Բոհեմիա ծովափին՝ հայտնելով որ երազում տեսել է Հերմիոնեին, ով խնդրել է նրան դստերը Պերդիտա անվանել: Անտիգոնուսը երեխայի մոտ է թողնում մի արկղիկ, որի մեջ ոսկի էր և այլ զարդարանքներ, որոնք վկայում էին երեխայի ազնվական ծագման մասին: Հանկարծ կատաղի փոթորիկ է սկսվում՝ վնասելով այն նավը, որով եկել էր Անտիգոնուսը: Նա խղճում էր երեխային, բայց փախչում է՝ Շեքսպիրի ամենահայտնի բեմական տեսարանի մեջ՝ « Փախուստ պարտադրված արջից»: Հայտնի չէ, թե արդյոք Շեքսպիրը իրական արջ է օգտագործել Լոնդոնում, թե դերասան՝ արջի հագուստով: Բարեբախտաբար Պերդիտային փրկում են հովիվն ու իր որդին, վերջինիս նաև «Ծաղրածու» են անվանում:
[[File:Florizel and Perdita.jpg|thumb|240px| Ֆլորիսելի և Պերդիտայի փորագրանկարը,Չարլզ Ռոբերթ Լեսլի]]
Գալիս է «Ժամանակը» և ազդարարում, որ արդեն 16 տարի է անցել: Կամիլլոն, ով ծառայում է Պոլիքսենեսի մոտ, աղաչում է Բոհեմիայի արքային թույլ տալ իրեն վերադառնալ Սիցիլիա: Պոլիքսենեսը մերժում է նրան և հայտնում, որ իր որդին արքայազն Ֆլորիսելը սիրահարված է մի գեղեցիկ հովվուհու՝ Պերդիտային: Նա առաջարկում է Կամիլլոյին գլխից հանել տան մասին մտքերը: Նրանք ծպտվում են և գնում են ոչխարների խուզման տոնակատարությանը, որի ընթացքում Ֆլորիսելը և Պերդիտան պետք է նշանադրվեն: Տոնակատարությանը Ծեր հովիվը տանն է, ով իր երախտագիտությունն է հայտնում ոսկով արկղիկի համար, որ գտել էր տարիներ առաջ: Վաճառական Ավտոլիկոսը թռցնում է Երիտասարդ հովվի գրպանից և տարբեր կերպարանքներով զվարճացնում է հյուրերին՝ վաճառելով զարդեր և երգելով անպարկեշտ երգեր: Ծպտված Պոլիքսենեսը և Կամիլլոն նայում են Ֆլորիսելի, ով ներկայանում է, որպես հովիվ Դորիկլես, և Պերդիտայի նշանադրությունը: Հետո պատռելով դիմակը, Պոլիքսենեսն ընդհատում է ծիսակատարությունը՝ սպառնալով Ծեր հովվին և Պերդիտային տանջել և մահվան դատապարտել, ապա արգելում է որդուն երբևէ հանդիպել հովվի դստեր հետ: Կամիլլոյի օգնությամբ, ով կարոտով սպասում է այն օրվան, երբ նորից կտեսնի իր մայրենի երկիրը, Ֆլորիսելը և Պերդիտան նստում են Սիցիլիա գնացող նավը, ծպտվելով Ավտոլիկոսի զգեստներով: Նրանց են միանում նաև Ծեր հովիվը և իր որդին, որոնց երիտասարդների փախուստի մասին հայտնել էր Ավտոլիկոսը: Սիցիլիայում, Լեոնտեսը դեռ սգում է: Կլեոմենեսը և Դիոնը խնդրում են վերջ տալ անիմաստ զղջմանը, քանի որ թագավորությանը ժառանգ է հարկավոր: Մինչդեռ Պաուլինան այնուամենայնիվ պնդում է, որ արքան պետք է շարունակի ինքն իրեն պատժել, մինչև ինքը կին կգտնի վերջինիս համար: Լեոնտեսը Ֆլորիսելին և Պերդիտային դիմավորում է մեծ ոգևորությամբ: Ֆլորիսելը ձևացնում է, որ հայրն է իրեն ուղարկել դիվանագիտական առաքելությամբ, սակայն ամեն բան պարզվում է, երբ Պոլիքսենեսը և Կամիլլոն նույնպես ժամանում են Սիցիլիա: Երկու արքաների և արքայազնի հանդիպումը և հաշտեցումը տեղի է ունենում Սիցիլիայի դատարանի ջենթլմենների ազդարարմամաբ: Նրանք պատմում են թե ինչպես է Ծեր հովիվը մեծացրել Պերդիտային, ինչպես է Անտիգոնուսը մահացել, որքան երջանիկ է Լեոնտեսը դստեր հետ վերամիավորման կապակցությամբ և թե ինչպես է նա աղաչում Պոլիքսենեսին , որ վերջինս ների իրեն: Արքան ազնվականի կոչում է տալիս Ծեր հովվին և նրա որդուն, Ավտոլիկոսը ներողություն է խնդրում սրիկայություն համար: Այնուհետև Լեոնտեսը, Պոլիքսենեսը, Կամիլլոն, Ֆլորիսելը և Պերդիտան գնում են Պաուլինայի տուն, որտեղ կանգնեցրել են Հերմիոնեի արձանը: Կնոջ արձանը Լեոնտեսի սիրտը խորը դառնությամբ և ցավով է լցնում, բայց հետո ի զարմանս բոլորի, արձանը կենդանության նշաններ է ցույց տալիս՝ Հերմիոնեն երջանիկ է: Պիեսն ավարտվում է Ֆլորիսելի և Պերդիտայի ամուսնությամբ և բոլորը տոնում են այդ հրաշքը: Չնայած ուրախ վերջաբանին, որը հատուկ է Շեքսպիրյան կատակերգություններին և ռոմանսներին, երիտասարդ արքայազն Մամիլիուսի անարդար մահվան ազդեցությունը ձգվում է ողջ պիեսի ընթացքում՝ հանդիսանալով անդարձելի ողբերգություն ի հավելումն բաժանման վատնված տարիների:
==Սկզբանղբյուրներ ==
[[File:Leslie - Autolycus.jpg|image|thumb|left|300px|''[[Ավտոլիկոս]]'' (1836) [[Չարլզ Ռոբերթ Լեսլի]]]]
 
Ձմեռային հեքիաթի հիմնական սյուոժեն վերցված է [[Ռոբերտ Գրին (գրող)|Ռոբերտ Գրինի]] ''Պանդոստո'' հովվերգական ռոմանսից հրատարակված 1588 թվականին: Շեքսպիրի կատարած փոփոխությունները սյուժեում խիստ նուրբ են , հատկապես որ այն դրամատիկ չէ, և Շեքսպիրի հավատարիմ մնալը այդ բնորոշ գծին «Ձմեռային հեքիաթին» տալիս է ամենատարբեվող գիծը՝ տասնվեց տարվա տարբերություն երրորդ և չորրորդ գործողությունների միջև:
 
Չնչին փոփոխություններ կան մարդկան անունների, տեղանունների և որոշ սյուժետային մանրամասների մեջ:Ամենամեծ տարբերությունըՀերմիոնեի պայքարն է և Լեոնտեսի (Պանդոստո) հաշտությունը պիեսի վերջում: Հերմիոնեին համապատասխան հերոսուհին «Պանդոստո» ռոմանսում մահանում է՝ դավաճանության մեջ մեղադրվելուց հետո մինչ Լեոնտեսին համապատասխան հերոսը նայում է հետ իր արարքներին (ներառյալ դստեր հանդեպ արյունապիղծ տարվածությունը) ինքնասպան է լինում: Շեքսպիրի տարբերակում Հերմիոնեի արձանի ստեղծում վերջին գործողության մեջ մեծ թեմատիկ տարբերություն է ստեղծում ի հակադրություն «Պանդոստո»-յի:
 
== Աղբյուրներ ==