«Ձմեռային հեքիաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 69.
Գալիս է «Ժամանակը» և ազդարարում,որ արդեն 16 տարի է անցել: Կամիլլոն,ով արդեն ծառայում է Պոլիքսենեսի մոտ, աղաչում է Բոհեմիայի արքային թույլ տալ իրեն վերադառնալ Սիցիլիա: Պոլիքսենեսը մերժում է նրան և հայտնում,որ իր որդին արքայազն Ֆլորիսելը սիրահարված է մի գեղեցիկ հովվուհու՝ Պերդիտային: Նա առաջարկում է Կամիլլոյին գլխից հանել տան մասին մտքերը,նրանք ծպտվում են և գնում են ոչխարների խուզման տոնակատարությանը, որտեղ Ֆլորիսելը և Պերդիտան պետք է նշանադրվեն: Տոնակատարությանը, որը հյուըկալում էր Ծեր հովիվը, ով իր երախտագիտությունն էր հայտնում ոսկով արկղիկի համար, որ գտել էր տարիներ առաջ: Վաճառական Ավտոլիկոսը թռցնում է Երիտասարդ հովվի գրպանից և տարբեր կերպարանքներով զվարճացնում է հյուրերին՝ վաճառելով զարդեր և երգելով անպարկեշտ երգեր: Ծպտված Պոլիքսենեսը և Կամիլլոն նայում են Ֆլորիսելի, ով ներկայանում է, որպես հովիվ Դորիկլես, և Պերդիտայի նծանադրությունը: Հետո պատռելով դիմակը, Պոլիքսենեսն ընդհատում է , սպառնալով Ծեր հովվին և Պերդիտային տանջել և մահվան դատապարտել, ապա հրամայում է որդուն այլևս երբեեք չհանդիպել հովվի դստեր հետ:
Կամիլլոյի օգնությամբ, ով կարոտով սպասում է այն օրվան, երբ նորից կտեսնի իր մայրենի երկիրը, Ֆլորիսելը և Պերդիտան նստում են Սիցիլիա գնացող նավը, ծպտվելով Ավտոլիկոսի զգեստներով: Նրանց են միանում նաև Ծեր հովիվը և իր որդին,որնց օգնում է Ավտոլիկոսը:
Սիցիլիայում, Լեոնտեսը դեռ սգում է: Կլեոմենեսը և Դիոնը խնդրում են վերջացնել զղջմանը,քանի որ թագավորությանը ժառանգ է հարկավոր: Պաւլինան այնուաենայնիվ պնդում է, որ արքան պետք շարունակի ինքն իրեն պատժել, մինչև ինքը կին կգտնի վերջինիս համար: Լեոնտեսը Ֆլորիսելին և Պերդիտային դիմավորում է մեծ ոգևորությամբ: Ֆլորիսելը ձևացնում է, որ հայրն է իրեն ուղարկել դիվանագիտական առաքելությամբ, սակայն ամեն բան պարզվում է Պոլիքսենեսը և Կամիլլոն նույնպես ժամանում են Սիցիլիա:
Երկու արքաների և արքայազնի հանդիպումը և հաշտեցումը տեղի է ունենում Սիցիլիայի դատարանի ջենթլմենների ազդարարմամաբ: Նրանք պատմում են թե ինչպես է Ծեր հովիվը մեծացրել Պերդիտային, ինչպես է Անտիգոնուսը մահացել,որքան Երջանիկ է Լեոնտեսը դստեր հետ վերամիավորման կապակցությամբ և թե ինչպես էր նա աղաչում Պոլիքսենեսին ,որ վերջինս ների իրեն: Արքան ազնվականի կոչում է տալիս Ծեր հովվին և նրա որդուն, Ավտոլիկոսը ներողություն է խնդրում սրիկայություն համար: Այնուհետև Լեոնտեսը, Պոլիքսենեսը, Կամիլլոն, Ֆլորիսելը և Պերդիտան գնում են Պաուլինայի տուն, որտեղ կանգնեցրել են Հերմիոնեի արձանը: Կնոջ արձանը Լեոնտեսի սիրտը խորը դառնությամբ և ցավով է լցնում, բայց հետո ի զարմանս բոլորի, արձանը կենդանության նշաններ է ցույց տալիս՝ Հերմիոնեն երջանիկ է: Պիեսն ավարտվում է Ֆլորիսելի և Պերդիտայի ամուսնությամբ և բոլորը տոնում են այդ հրաշքը: Չնայած ուրախ վերջաբանին,որը հատուկ է Շեքսպիրյան կատակերգություններինև ռոմանսներին, երիտասարդ արքայազն Մամիլիուսի անարդար մահվան ազդեցությունը ձգվում է ողջ պիեսի ընթացքում լինելով անդարձելի ողբերգության ի հավելումն բաժանման վատնված տարիների: