«Նիկոլա Լուի Լակայլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տվյալները փոխանցվում են դատայից
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Ֆրանսիայի Ռումինի քաղաքում: Փարիզի Քոլեջ Դե Լիզում ({{lang-fr|Collège de Lisieux}}) ուսումնասիրել է հռետորություն և փիլիսոփայություն, այնուհետև Նավարական քոլեջում՝ աստվածաբանություն: Ստացել է վանահոր պատվավոր կոչում: Աստղագիտություն ուսումնասիրել է ինքնուրույն: Ճշտգրիտ գիտությունների հանդեպ սերը օգնեց նրան կայացնել որոշում Փարիզ տեղափոխվելու մասին, որտեղ Կասինիի և Ֆուշիի հետ ծանոթությունը օգնեց նրան [[1736]] թվականին տեղ ստանալ Փարիզյան աստղադիտարանում: [[1739]] թվականին Ֆրանսիայում Լակայլը զբաղվում է աստիճանային չափումների ուսումնասիրություններով Փարիզից մինչև Պերպինյան և նշանակված է եղել մաթեմատիկայի պրոֆեոր Չորս Ազգերի քոլեջում (Մազարինի քոլեջ): Այստեղ նա ամբողջ լսարանի համար պատրաստել էր դասագրքեր [[մաթեմատիկա]], [[աստղագիտություն]] և [[մեխանիկա]] առարկաներից:
 
1741 թվականին Լակայլը դարձել է Ֆրանսիական Գիտությունների Ակադեմիայի անդամ: 1750 - 1754 թվականներին Լակայլը անցկացրել է հարավային կիսագնդում, Իլ Բուրբոն և Իլ-դը-Ֆրանս կղզիներում, որոշել է Լուսնի տրամագիծը, չափել [[զենիթ]]ի աղեղը [[հարավային Աֆրիկա]]յից և որոշել շուրջ 10000 աստղերի դիրքը հարավային կիսագնդից և հաշվարկել 1942 աստղերի դիրքերը, որոնք կցել է նախնական կատալոգին: Լակայլը ավարտին է հասցրել հարավային երկնքի բաժանումը համաստեղությունների, որը սկսել էր հոլանդացի ծովագնացը մոտավորապես 1600 թվականին: Առանձնացրել է 14 նոր համաստեղություններ և տվել նրանց անուններ: 1751 - 1752 թվականների ընթացքում կատարել է [[Լուսին|Լուսն]]ի, [[Մարս (մոլորակ)|Մարս]], [[Վեներա (մոլորակ)|Վեներա]] մոլորակների բազմաթիվ հետազոտություններ: Ստացավ Արեգակնային պարալաքսի արժեքը՝ (9.5"), որը ավելի մոտ էր ժամանակակիցին: Մասնակցել է Փարիզյան աստղադիտարանի մի շարք գեոդեզիական աշխատանքների:
 
1738 թվականին Դ. Մարալդի հետ կատարեցին Ֆրասիայի ափերի քարտեզագրում [[Նանտ]] և Բայոնոյ քաղաքների միջև: 1739 - 1741 թվականներին Ֆրանսիայի տարածքում իրականացրեց զենիթի մեծ աղեղի չափումներ, ցույց տալով, որ Երկրագնդի [[հասարակած]]ային [[շառավիղ]]ը մեծ է բևեռայինից: Առաջին անգամ զենիթի աղեղի չափումները կատարել է Աֆրիկայում: Կազմել է քարտեզներ և ճիշտ որոշել Մավրիկի, Ռեյունյոն և [[Համբարձման կղզի|Համբարձման կղզիներ]]ի ճիշտ աշխարհագրական դիրքը: Կազմել է մթնոլորտային բեկման մանրամասն աղյուսակը, հաշվի առնելով մթնոլորտային ճնշումը և եղանակային փոփոխությունները: Կազմել է մեր թվարկությունից առաջ մինչև 1800 թվականների [[խավարում]]ների աղյուսակը: Գրել է մաթեմատիկայի (1741), մեխանիկայի (1743), աստղագիտության (1746) և օպտիկայի (1756) դասագրքեր:
 
[[Փարիզ]] վերադարձից հետո էլ Լակայլը շարունակել է իր աշխատանքները Մազարինիի աստղագիտական քոլեջում, առանց առողջությանը խնայելու: Լակայլը մահացել է [[1762]] թվականին [[մարտի 21]] -ին, Փարզում: Նա եղել է [[Պետերբուրգ]]յան գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ, [[1755]] թվականի [[դեկտեմբերի 13]] -ից Ռուսական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:
 
== Լակայլի համաստեղություններըհամաստեղություններ ==
* [[Վառարան (համաստեղություն)|Վառարան]], [[Կարկին (համաստեղություն)|Կարկին]], [[Աստղադիտակ |Աստղադիտակ]], [[Անկյունակապ (համաստեղություն)|Անկյունակապ]], [[Ողնուց]], [[Նավախել]], [[Առագաստներ (համաստեղություն)|Առագաստներ]], [[Կողմնացույց (համաստեղություն)|Կողմնացույց]], [[Պոմպ (համաստեղություն)|Պոմպ]], [[Օկտանտ (համաստեղություն)|Օկտանտ]], [[Դանակ (համաստեղություն)|Դանակ]], [[Ցանց (համաստեղություն)|Ցանց]], [[Քանդակագործ (համաստեղություն)|Քանդակագործ]], [[Սեղանաձև լեռ]], [[Ժամացույց (համաստեղություն)|Ժամացույց]]:
== Ժառանգություն և ուսանողներ ==
== Ժառանգությունը և ուսանողները ==
Լակայլի աշակերտներից առավել հայտնի են Բալլին և Լալանդը: Բացի վերը թվարկված աշակերտներից և Փարիզյան գիտությունների ակադեմիայում բազում հուշագրություններից Լակայլը տպագրել է «Astronomiae Fundamentas» ([[1757]]) և «Coellum australe stelliferum; seu Observationes ad construendum stellarum australium catalogum institutae, in Africa ad Caput Bonae-Spei» ([[1763]]) աշխատությունները: