«Ալեսանդրո Պիկոլոմինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
[[1539]] թվականին տեղափոխվել է [[Պադովա]], որտեղ սովորել է տեղի համալսարանում: Այստեղ նա հետաքրքրվել է [[բնական գիտություններ]]ով և 1540 թվականին թողարկել է տրակտատ «Աշխարհի ոլորտների և անշարժ աստղերի մասին» (De la sfera del mondo e delle stelle fisse), որտեղ նկարագրել է [[տիեզերք]]ի և նրա օրենքների մասին, այն ժամանակվա գիտական պատկերացումներով: Տրակտատը կազմած էր 6 գրքերից, նվիրված տարբեր հարցերի՝ [[Էվկլիդյան երկրաչափություն]]ից և գնդաձև կոնստրուկցիաներից մինչև [[Պտղոմեոսներ|Պտղոմեոսյան տարածքներ]] և Երկրի ջերմային գոտիների երկրաչափական նկարագրություններ: Պիկոլոմինին առաջին անգամ օգտագործել է տառային՝ լատինական նշանագրությունը, համաստեղությունների աստղերը անվանելու համար: 50 տարի անց [[Բայեր]]ը դասակարգեց այն առավել հաջորդական՝ օգտագործելով հունական այբուբենը:
 
1546 - 1558 թվականներին ապրել է [[Հռոմ]]ում: [[1574]] թվականին կնքվել է [[Պատրաս]]ի արքեպիսկոպոս, մնացել է Սիենայում որպես արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Պիկոլոմինիի օգնական: Մահացել է [[1578]]թվականի [[մարտի 12]] -ին [[1578]]թվականին Սիենայում:
 
Մեծ համբավ է ձեռք բերել դառնալով Սիենայի Խուլերի թատերական ակադեմիայի անդամ (Accademia degli Intronati), «Ապշեցնող» (di Stordito) կեղծանվամբ և մասնակցություն է ունեցել նրա գործունեությանը: Նրա ստեղծագործությունները զբաղեցրել են իրենց որոշակի և ուրույն տեղը 16 -րդ դարի գրականության շարքում: