«Նիկոլա Լուի Լակայլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[մարտիՖրանսիայի 15]]Ռումինի -ին [[1713]] թվականին Ռումինիում (Ֆրանսիա)քաղաքում: Փարիզի Քոլեջ Դե Լիզում ({{lang-fr|Collège de Lisieux}}) ուսումնասիրել է հռետորություն և փիլիսոփայություն, այնուհետև Նավարական քոլեջում՝ աստվածաբանություն: Ստացել է վանահոր պատվավոր կոչում: Աստղագիտություն ուսումնասիրել է ինքնուրույն: Ճշտգրիտ գիտությունների հանդեպ սերը օգնեց նրան կայացնել որոշում Փարիզ տեղափոխվելու մասին, որտեղ Կասինիի և Ֆուշիի հետ ծանոթությունը օգնեց նրան [[1736]] թվականին տեղ ստանալ Փարիզյան աստղադիտարանում: [[1739]] թվականին Ֆրանսիայում Լակայլը զբաղվում է աստիճանային չափումների ուսումնասիրություններով Փարիզից մինչև Պերպինյան և նշանակված է եղել մաթեմատիկայի պրոֆեոր Չորս Ազգերի քոլեջում(Մազարինի քոլեջ): Այստեղ նա ամբողջ լսարանի համար պատրաստել էր դասագրքեր [[մաթեմատիկա]], [[աստղագիտություն]] և [[մեխանիկա]] առարկաներից:
 
1741 թվականին Լակայլը դարձել է Ֆրանսիական Գիտությունների Ակադեմիայի անդամ: 1750 - 1754 թվականներին Լակայլը անցկացրել է հարավային կիսագնդում, Իլ Բուրբոն և Իլ-դը-Ֆրանս կղզիներում, որոշել է Լուսնի տրամագիծը, չափել [[զենիթ]]ի աղեղը [[հարավային Աֆրիկա]]յից և որոշել շուրջ 10000 աստղերի դիրքը հարավային կիսագնդից և հաշվարկել 1942 աստղերի դիրքերը, որոնք կցել է նախնական կատալոգին: Լակայլը ավարտին է հասցրել հարավային երկնքի բաժանումը համաստեղությունների, որը սկսել էր հոլանդացի ծովագնացը մոտավորապես 1600 թվականին: Առանձնացրել է 14 նոր համաստեղություններ և տվել նրանց անուններ: 1751 - 1752 թվականների ընթացքում կատարել է [[Լուսին|Լուսն]]ի, [[Մարս]], [[Վեներա]] մոլորակների բազմաթիվ հետազոտություններ: Ստացավ Արեգակնային պարալաքսի արժեքը՝ (9.5"), որը ավելի մոտ էր ժամանակակիցին: Մասնակցել է Փարիզյան աստղադիտարանի մի շարք գեոդեզիական աշխատանքների: