«Սպեկտր»–ի խմբագրումների տարբերություն

չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Սպեկտր''' (լատ. spectrum - պատկերացում, պատկեր, [[ֆիզիկա]]յում՝ տվյալ ֆիզիկական մեծության ընդունած տարբեր արժեքների համախումբ։ Սպեկտրները կարող են լինել անընդհատ և ընդհատ։ «Սպեկտր» հասկացությունն առավել հաճախ կիրառվում է [[տատանողական պրոցեսներ]]ի, ինչպես նաև [[Էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական]] և [[օպտիկական երևույթներ]]ի նկարագրության համար։ Լույսի աղբյուրների դասակարգումը կարելի է կատարել [[լույսի ալիքային տեսություն|լույսի ալիքային տեսության]] հիման վրա։ Այս տեսակետից լույսի աղբյուրների ամենակարևոր դասակարգումը կարելի է իրագործել ելնելով նրանց ճառագայթած սպեկտրներից։ Ժամանակակից օպտիկական գործիքները, որոնք ծնունդ են առել պարզ սարքերի կատարելագործման հետևանքով, հնարավորություն են տալիս մանրամասնորեն ուսումնասիրել տարբեր աղբյուրների տված սպեկտրները։ Այդ գործիքները կոչվում են [[սպեկտրոսկոպ]]ներ, եթե նրանք նախատեսված են սպեկտրների տեսողական դիտման համար, և [[սպեկտրագիր]]ներ՝ եթե նրանք հնարավորություն են տալիս լուսանկարել սպեկտրը։ Այդ գործիքների օգնությամբ հայտնաբերվել են սպեկտրների երեք հիմնական տեսակները, որոնք ստացել են գծային, շերտավոր և անընդհատ սպեկտրներ անունները։ Սպեկտրների յուրաքանչյուր տեսակը կարող է դիտվել և որպես ճառագայթման (էմիսիոն) սպեկտր, և որպես՝որպես կլանման։
 
== Էլեկտրաական ազդանշանի սպեկտր ==