«Գուրգեն Ա Կյուրիկե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ի,է → ի, է oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
 
'''Գուրգեն Ա Կյուրիկե''' ({{ԱԾ}}) Լոռու թագավոր մոտ [[970]]-[[991]] թվականներին, [[Լոռի|Լոռու]] (Կյուրիկյան) թագավորության հիմնադիրը։ [[Աշոտ Գ Ողորմած]]ի կրտսեր որդին։ Հայոց թագավորը նշանակել է Տաշիր-Ձորագետի՝ [[Դեբեդ]] և [[Աղստև]] գետերի ավազանների ու հարակից գավառների թագավոր։ [[974]] թվականին մասնակցել է [[Աշոտ Գ]]-ի գլխավորած զորահավաքին, որը կազմակերպվել էր [[բյուզանդիա|բյուզանդական]] կայսր [[Հովհաննես Ա Չմշկիկ]]ի փոքր-ասիական արշավանքի կապակցությամբ, երբ սպառնալիք էր ստեղծվել [[Հայաստան]]ի հարավային սահմանների համար։ Գուրգեն Կյուրիկեի օրոք ավարտվեց Սանահինի Ս. Աստվածածին և Հաղբատի Ս.Նշան եկեղեցիների շինարարությունը, որոնց կառուցումը ձեռնարկել էր իր մայրը՝ [[Խոսրովանույշ թագուհի]]ն՝ «Ի փրկություն Սմբատայ և Գուրգենայ» Կիրակոս Գանձակեցի, էջ 56 »: Լինելով խիստ բարեպաշտ ու կրոնասեր անձնավորություն, նա այնուհետև կամավոր թողել է գահը և Սանահինում ութ տարի կրոնավորելով վախճանվել: Հուղարկավորվել է Սանահինի Սուրբ Աստվածածին եկեղեցում» : Մեկ այլ տեղեկությամբ եղբոր՝ Անիի թագավոր Սմբատ Բ-ի մահվան տարում 989 թվականին մահացավ նաև Գուրգեն Ա-ն, Լոռու Կյուրիկյան թագավորության հիմնադիրն ու առաջին արքան։ Մարմինը տեղափոխվեց Սանահինի Ս. Աստվածածին եկեղեցու թագավորական դամբարան։ «Ս Աստվածածին եկեղեցու արևելյան պատի տակ, արտաքուստ գտնվում է միապաղաղ, եռանկյունաձև քարից շինած մի գերեզմանաքար, թրիորի գեղեցկությունը, ձևը և վրան քանդաակվածքանդակված կամարաձև խորանների հետքերը հուշում են, որ որ նշանավոր մարդու գերեզման պիտի լինի այստեղ ամփոփված: Մոտենալով գերեզմանաքարին և շուրջն աճած խոտերն այս ու այն կողմ ցրելով՝ քարի երեսի մի անկյունում կարող ենք կարդալ հետևյալ տողերը. «Այս է հանգիստ ԳուրենայԳուրգենայ որդոյ Աշոտոյ Ողորմածին»: Ղ. Մովսիսյան. Լոռիի Կյուրիկյան թագավորների պատմություն, Վիեննա 1923 : Գուրգեն Ա-ն ունեցել է երկու որդի՝ Դավիթ ու Սմբատ։ Արիստակես Լաստիվերտացին հիշատակում է Գուրգենի մի դստերը առանց անուն, որն ամուսնացավ Դվինի ամիրա Ապուսուարինի հետ։ Գուրգեն Ա-ին հաջորդեց ավագ որդին՝ [[Դավիթ Անհողին]], գահակից ունենալով կրտսեր եղբորը՝ Սմբատին։ Վերջինս ըստ էության քիչ է զբաղվել թագավորության կառավարման գործերով, այն ամբողջությամբ թողնելով եղբորը՝ Դավթին, որը դարձավ Կյուրիկյան տոհմի ամենանշանավոր գործիչը։
 
== Գրականություն ==