«Հին անգլերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 38.
'''Հին անգլերեն''' կամ '''անգլո-սաքսոներեն''' ({{lang|ang|''Ænglisc, Anglisc, Englisc''}}), 5-6-րդ դարերում [[Անգլիա]]ն նվաճած ցեղերի՝ [[անգլեր]]ի, [[սաքսեր]]ի, [[յուտեր]]ի լեզուն: Սա անգլերենի զարգացման հին շրջանն է, որը ներառում է զարգացման սկզբից մինչև 11-րդ դարի վերջերը: Ունի գրավոր հուշարձաններ: Մինչ 9-րդ դարն օգտագործվել է [[ռունական գիր]]ը, ապա՝ անգլո-սաքսոնական գիրը, որը 9-րդ դարի [[Լատիներենի այբուբեն|լատինական գրի]] ձևափոխությունն է: Նրանում կա ռունագիր երկու նշան: Պահպանվել են այս գրով գրված ոտանավորներ և արձակ գործեր<ref>{{Գիրք:Լեզվաբանական բառարան|11}}</ref>:
 
Այս լեզվով խոսում էին Անգլիայում, հարավային և արևելյան [[Շոտլանդիա|Շոտլանդիայում՝]] վաղ [[Միջնադար]]ում: Լեզուն Անգլիա են բերել անգլո-սաքսոնյան ցեղերը ենթադրաբար 5-րդ դարի կեսերին. առաջին հին անգլերեն գրական գործը թվագրվում է 7-րդ դարի կեսերինկեսերով: 1066 թվականին [[Նորմանդական նվաճում]]ից հետո, հին անգլերենը որոշ ժամանակահատվածով փոխարինվում է [[Անգլո-նորմաներեն|անգլո-նորմաներենով,]] որը [[ֆրանսերեն]]ի ազգակից լեզու է, հին անգլերենը սկսում է ձևափոխվել [[միջին անգլերեն]]ի:
 
Հին անգլերենը ձևավորվել է անգլո-ֆրիզերեն կամ հյուսիսծովյան գերմանական բարբառներից, որոնցով սկզբնապես խոսում էին գերմանական ցեղերը՝ անգլերը, սաքսերը ու յուտերը: Անգլիայում անգլո-սաքսոներենի գերակշռման հետ նրանց լեզուն փոխարինեց հռոմեական Բրիտանիայի լեզուներին՝ կելտական լեզու ընդհանուր [[Բրետոներեն|բրիտոներենին]] և [[Լատիներեն արտահայտությունների ցանկ «O»|լատիներենին]], որը Հռոմեական նվաճման արդյունք էր: Հին անգլերենն ուներ չորս հիմնական բարբառ, որոնք հիմնականում կապված էին անգլ-սաքսոնական թագավորությունների հետ՝ մերսյան, նորթումբրյան, քենթիշ և արևմտասաքսոնական բարբառները: Հենց արևմտյան սաքսոներենի հիման վրա էր ձևավորվել է հին անգլերեն գրական լեզուն<ref name=":2">{{Cite book|title=A History of the English Language|last=Baugh|first=Albert|publisher=Routledge & Kegan Paul|year=1951|isbn=|location=London|pages=60–83; 110–130 (Scandinavian influence).}}</ref>, այն դեպքում, երբ միջին և ժամանակակից անգլերեն լեզուները ձևավորվել են մերսյան բարբառի հիման վրա: Անգլիայի արևելյան և հյուսիսային հատվածները սկանդինավյան իշխանության հետևանքով մեծ ազդեցություն են կրել [[հին նորվեգերեն]]ից: